«Текст народной сказки, взятый на этот раз Пушкинным, заключал много достоинств и по стройности состава, и по яркой характеристике обоих главных действующих лиц (старика и старухи). Пушкин, почувствовав, эти достоинства своего источника, придержался близко к нему... (соч. Пушкина с объяснениями их и сводом отзывов при них, изд. Поливанова) — не придал этой сказке и форму произведения рифмованного и т. д...
[Բայց էստեղ մի փոքրիկ փակագիծ]։
Ես շատ ապերախտ մարդ պետք է լինեի, եթե չհիշատակեի որ Դրամբյանի պատճառով, որ ինձ [մեղադրում էր] բանագող էր անվանում, ժողովրդականից զտվելու համար [և իբրև թե չհիշատակելուս համար, թե ժողովրդից է, որ սուտ է] և նրա մոտիկ ազգական Մուշեղ Բագրատունու պատճառով, որ «Մշակի» №-<ում> ջենտլմենության խրատ՝ է տալի [հայ գրողներին] Դրամբյանի քեֆին դիտվելուս համար ու [հարց է դնում] հարցնում է, թե էդ դեպքում ինչպես կվարվեին [օտարազգի] օտար գրողները։ Ես էլ հարկադրված էի մի նայելու, թե, ճշմարիտ, ինչպես են օգտվել օտար գրողները ժողովրդականից կամ ինչպես են [պատասխանել իրենց] վարվել, երբ դրամբյաններ են հայտնվել իրենց ճամփին։ Եվ ուրախությամբ գտա, որ [իմ գրական [ասպարեզում] կյանքում եղել եմ շատ առողջ ու ճշմարիտ ճամփի, իսկ գալով դրամբյաններին, ես Շեղատառ տեքստ որքան մեղմ ու քաղաքավարի եմ եղա՛ծ։]
[Ծիծաղը որն է:] Տեսնում եք նույնությամբ դեպքեր պատահել են [շատ] և [օտար] ուրիշ գրականությունների մեջ [և էն էլ որքան նման], [օրինակ] Ահա մեզ մոտիկ ռուսաց գրականությունը։
Պուշկինը գրում է իր «Руслан и Людмила»-ն [ի թիվս այլ քննադատների շարքում, որոնք պակասությունները նկատելով] գրական ճաշակի ու հասկացողության տեր [սակավաթիվ] մարդիկ, պակասությունները նկատելով հանդերձ ողջունում են բանաստեղծին։ Նշանավոր Ժուկովսկին ղրկում է երիտ<ասարդ> Պուշկին իր նկարը մակագրած.