Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժողովրդականի Համն ու հոտը մի վարիանտից էլ կանհետանա, շատ վարիանտներից էլ, մի վարիանտից էլ գեղեցիկ դուրս կգա, շատ վարիանտներից էլ։ Ո՜վ Դրամբյան, ո՜վ Դրամբյան, ո՜վ Դրամբյան. էդ տաղանդի, շնորհքի բան է, [որից] որի նշույլից անգամ [աստված] էդպես անողորմ կերպով զրկել է ձեզ նախախնամությունը։

[Եվ որովհետև էդպես մշակելիս կարող է ժողովրդականի համն ու հոտն անհետանալ, դրա համար էլ նա այլևս «ժողովրդական» չի, այլ այսընչի կամ այնընչի պատմածը, կազմածը, ոտանավորի վերածածը, և էդ տեսակ գրվածքի վրա եթե [գրած] դրած չի լինի «ժողովրդական» բառը։]

Պ. Դրամբյան, եթե աստված ձեզ բերան է տվել, նրա համար հո չի՞ տվել որ խոսեք ու գրողներին քննադատեք, գրել սովորեցնեք, այլ նրա համար, որ հաց ուտեք։ Ինչո՞ւ [ինչ որ նախախնամությունը ձեզ համար որոշել է] էդ հեշտը թողնում եք, ընկնում դժար բաների մեջ։ [Եվ էն էլ մի խոսում եք, տեսնում եք չեղավ, չեք խրատվում, մյուս անգամ էլ եք գալի։ Նորից խոսում եք և էս բոլորը, ինչ որ ասում եք, հատկապես նրա համար են, որ իմ խոսքն արդարացնեն, հաստատեն ու ապացուցանեն, թե ես ձեզ իմ պատասխանում ինչ որ ասել եմ՝ տգետ, բթամիտ, ստախոս, ստահակ ևն, ևն, ոչ թե հայհոյանք են, որպես կարծում են ջենտլմեն Բագրատունին և ոմանք «բարեպաշտ» մարդիկ, այլ ավետարանի միջից եմ ասել և արդարացի միանգամայն]։[Միթե էլ մնաց մի մարդ, որ կասկածի] դուք էլ մարդ չթողիք, որ կասկածի մեջ մնա։

Այժմ եկել եք ձեր վերջին խոսքն ասելու։

Թեև չեմ հավատում, բայց Մուշ. Բագրատունու տված դասից հետո պետք է փորձեմ [ջենտլմենության]ջենտլմենի նման [վարվեմ] և րոպեի հանդիսավորությանը պատշաճ: Ամեն վեր հարգանք Է պահանջում և ունի իր հանդիսավորությունը։

Հին հնդիկները մի սովորություն ունեին։ [Մինը] Մարդը, երբ ասում Էր իր վերջին խոսքը և տեսնում Էին, որ [Էլ] հույս չկա թե լավանա, էդ տեսակ [անհուսալիներին] անհուսալի հիվանդներին տանում էին Գանգեսի ափը սրբազան