МОСК<ОВСКИЕ> ВЕДОМОСТИ-ին
I
«Московские ведомсти»-ն Պոլսի Բերայի միտինգի մասին [տեղեկ. տալով] խոսելով [ռուս հասարակությանը] և հիշատակելով մի քանի հայ թերթերի կարծիքները, առանձնապես կանգ է առնում իմ [բողոքի] Հոդվածի վրա (հորիզոն № 75) ու հայտնում է իր ուրախությունը, որ մենք էսպես ենք մտածում։
Այսինքն ինչպես։ Որ մենք բողոքել ենք Պոլսի միտինգի դեմ [և զայրացել ենք] վրդովվել ենք, որ Տաճկաստանից ճնշումների, հալածանքների ու կոտորածների հայրենիքից հայ ճառախոսն ու թուրք էֆենդին մեջքներն արած ադանացիների 20 հազար դիակին ու երեսները [արած] կենդանի մնացած, փախած ադանացիներին և այլ կոտորածի սպասող հայ ժողվրդին ս․ Երրորդություն եկեղեցու բեմից մատներ թափ են տալի դեպի Ռուսաստան, թե ռեակցիան էստեղ [կոտորում] կոտորել ու [կալանավորում] կալանավորել է [Հայերին, նրանց թեկուզ մի քանի Հարյուր] Հայերի, [նրանց համարելով, թեկուզ միանգամայն անարդար] համարելով նրանց հեղափոխական։
Այ, մի ուրախություն, որ շատ տխուր բան է ասում։ Էս մարդիկն, ուրեմն, կարծում են, թե մենք տասնյակ հազարներով կոտորածն ու հարյուրներով խուզարկվելն կամ բանտարկվելը իրարից չենք ջոկում, որ [մշտական] անվերջ բնաջինջ անող սուրն ու էս կամ էն քաղաքական խմբերի կոմիտեների ճնշումն իրարից չենք զանազանում, որ մենք Ռուսաստանն ու Տաճկաստանն նույն բանն եք համարում։
Եթե դրա համար եք ուրախանում, միշտ [կարող եք] պետք է ուրախ լինեիք, գուցե նրանից են ուրախանում, որ ես հիշատակել էի, թե մենք Ռուսաստանում վայելել ենք խաղաղություն ու բարիքներ․․․
[Վահ, դա] Ուրեմն ինչ, էդ մարդիկն մեզ կարծել են էնքան կույր ու ապուշ [կամ էնքան] որ չենք կարող