1897
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
(Էջ 82)
Գրված Է ի պատասխան դերասան Արշակ Հարությունյանի «նամակ խմբագրության» հոդվածի (տե՛ս Մշ, 1897, № 6), որտեղ ծաղրուծանակի Է. ենթարկվում երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, որը մեկենասների օգնությամբ մեկնել Է Փարիզ կատարելագործվելու և, ըստ լրագրային՝ տեղեկությունների, հաջողությունների է հասել։
Տպագրվել Է Տզ, 1897, 26 հունվարի, № 4, ապա՝ ԹՔ , Էջ 62—63, այնուհետև՝ ԵԺ IV, 49—50։
Արտատպվում Է Տզ֊ից։
¹Ակնարկում Է Ս. Մ. Ծոցիկյանի «Ապագա դերասանը» հոդվածը (տե՛ս «Արձագանք», թերթ, 1897, № 2), որի մեջ դրվատվում Է Կ. Գալֆայանի տաղանդը։ Այս հոդվածի կապակցությամբ Ա. Հարությունյանը ծաղրել Է, նաև Ծոցիկյանին, գրելով՝ «Գոյություն ունի մի նոր հանճար (անշուշտ՝ հոդվածագիր պ. Ս. Ծոցիկյանի երևակայության մեջ) Կ. Գալֆայան ազգանունով»։
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
(էջ 84)
Տպագրվել Է Տզ, 1897, 25 մարտի, № 12, Էջ 203, այնուհետև՝ ԵԺ IV,. 50—51,
Արտատպվում Է Տզ֊ից։
¹Տե՛ս «Հրատարակչական ընկերության լոտոն» հոդվածի ծանոթագրությունը։
²Հրատարակչական ընկերության պատվերով Ալ. Շիրվանզադեն թարգմանել Է երկու գրքույկ։ Բայց որովհետև դրանցից մեկը ինչ-ինչ պատճառներով չի հրատարակվել, դրա դիմաց ստացած հոնորարը համարվել Է գրողի պարտքը ընկերությանը. Այս հարցն արծարծվել Է Հրատարակչական՝ ընկերության 1897 թ. մարտի 22-ի ժողովում։ Թումանյանի ակնարկը վերաբերում Է դրան։
(3 Նկատի ունի «Հրատարակչական ընկերության ժողովը» հաղորդումը տե՛ս Մշ, 1897, №35 «Ներքին տեսություն» բաժանում)։