թողնի, բայց տեսնելով, որ տղան շատ է վախեցել, խոստացել են բաց թողնել։
Ավազակներն Ավետիքովից վերցրել են փող և 26 ռուբ. ընդհանուր արժողությամբ զանազան իրեր։ Ձիու նոր թամքը խլելով փոխարենը տվել են հին թամք։ Իսկ ձին խոտանել են ու վերադարձրել։
Ճիշտ այդպես են վարվել նրանք նաև մյուս տուժածների հետ. խլել են լավ ձիերն ու իրերը և փոխարենը տվել անպետքները՝ եթե այդպիսիք ունեցել են։ Երբեմն ոմանցից խլել են ձիերն ու իրերը և տվել նրանց, ովքեր լաց են եղել և ավելի շատ են կարիք ունեցել ձիերի կամ իրերի։ Ի վերջո, բացի, իհարկե, փողից, ավազակները վերցրել են 5 լավ ձի, շատ թամքեր և զանազան մանրունք։
Վաշլովանի գյուղի մի կողոպտված բնակիչ շատ է լաց եղել, որովհետև նրանից վերցրել են նոր չուխան և մեծ տոկոսով պարտք վերցրած 12 ռուբ.։ Դա նկատելով, մյուս տուժածները ավազակների պահեստից թռցրել են խեղճի չուխան և իրեն ծածկելով ցնցոտիներով, օգնել են դուրս պրծնել։
Ռատեվանցի մի խանութպան հարմար պահ ընտրելով, ծառայի հետ ձիով արագ հեռացել է, բայց նրա հետևից ընկած ավազակները հասցրել են ծառային բռնել, որի խուրջինի մեջ գտնվել են 35 ռուբ. տիրոջ փողերը։
Ավազակներից մի քանիսը գրագետ են եղել, նախրապանների փողերը խլելուց հետո, ստուգելու համար, կարդացել են նրանց մոտ եղած ստացականները և ըստ այդ փաստաթղթերի պահանջել խուզարկության ժամանակ չհայտնաբերված գումարները։
Ինչպես հայտնի է ավազակները կողոպտվածներին մի ամբողջ օր պահել են Կարանլըխ-դարա ձորակում։ Նրանք գերիներին թույլ չեն տվել ծուղակից դուրս գալ, նույնիսկ, ջուր խմելու համար։
Տպագրվել է НО, 1898, 19 սեպտեմբերի, № 5051, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 332։
Արտատպվում է ՈւՀ 3-ից։
Տե՛ս շարքի առաջին թղթակցության ծանոթագրությունը։
Երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, Բորչալվի գավառում Մուրսակուլովի և Աստանի ավազակախումբը կրկին կողոպուտի փորձ է արել, բայց փորձն