Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսքան աղմուկներ՝ բարձրացնելն անտեղի է. սպասենք մի քիչ էլ, և ամեն՛ բան կպարզվի»։

2Ակնարկում է Արշակ Հարությունյանի «նամակ խմբագրության» հոդվածը (տե՛ս Մշ, 1897, № 6)։

3Նկատի ունի Հ. Համամճյանի Փարիզից ուղարկած «Նամակ խմբագրության» հոդվածը (տե՛ս Տզ, 1898, № 18, «Թատրոն և երաժշտություն» բաժնում)։

4Խոսքը Հ. Սևյանի «Թատրոնի շուրջը» հոդվածի մասին է (տե՛ս Մճ. 1899, № 6, էջ 697—699)։

5Նկատի ունի Հ. Համամճյանի վերը հիշատակված «Նամակ խմբագրությանը» և Տզ, 1899, № 34-ի «Գրականություն և մամուլ» բաժնում տպագրված խմբագրական հոդվածը։

6Տե՛ս Մշ, 1899, № 86, «Ներքին տեսություն» բաժնում տպագրված «Մամուլ» անստորագիր հոդվածը։

7Մշ, 1879 թ., № 224-ում Ադամյանի դեմ գրված հոդվածը ստորագրված է «Նոր ռեցենզենտ»։ Այժմ հնարավոր չէ պարզել, թե ով է հեղինակը։

8Տե՛ս Մճ, 1899, № 5, էջ 561—563, «Զանազան լուրեր» բաժնում, Կարապետ Գալֆայանի մասին անստորագիր հոդվածը, որը, ըստ երևույթին, պատկանում է Ավ. Արասխանյանի գրչին, և որտեղ Մճ-ի նկատմամբ Թումանյանի քննադատական վերաբերմունքը բացատրվում է անձնական նկատառումներով։

ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

(էջ 121)

Անավարտ է։

Գրված Է 1899. թ., հանձնված Է եղել Տզ-ին տպագրելու, շարվել Էր սակայն գրաքննությունն արգելել Է տպագրությունը։

Առաջին անգամ Վրացական ԽՍՀ Պետական կենտրոնական արխիվում պահվող (ֆոնդ № 114 (480), գործ № 1511, Էջ 3) Տզ-ի առանձնատիպից տպագրվել Է ԵԺ IV, 61—63, որտեղից և արտատպվում Է։

1Ստ. Նազարյանի խոսքերն են, որ սկսած 1858 թ. առաջին համարից, որպես բնաբան, դրվել են «Հյուսիսափայլի» այդ տարվա բոլոր համարների տիտղոսաթերթերին։

2Մեջբերումը՝ «Խաչատուր Աբովյանի երկերը» գրքի (Մոսկվա, 1897) առաջաբանից, Էջ VIII։

3Ս. Շահազիզի «Ազգային վիճակ» բանաստեղծության առաջին երկու տողերն են (տե՛ս «Լևոնի վիշտը, ժամանակակից վեպք, չորս գլուխ բաժանած և զանազան բանաստեղծություններ», Մոսկվա, 1865, Էջ 244)