Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ

(էջ 265)

Տպագրվել է Հր, 1910, 28 նոյեմբերի, № 266, ապա՝ ԹՔ, էջ 177—178, այնուհետև՝ ԵԺ IV, 158։

Արտատպվում է Հր-ից։

1Կուլտուրական միությունը կազմակերպվել է 1906 թ. Կ. Խատիսյանի գլխավորությամբ։

2Այսինքն՝ պետք է կանգնեցնել նաև Գրիգոր Նարեկացու հուշարձանը՝ «Վանա ծովի ափին, Նարեկա ժայռերի վրա»։


ԷՋՄԻԱԾՆԻ ՑԱՎԸ

(էջ 266)

Գրված է կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանի մահվան կապակցությամբ:

Տպագրվել է Հր, 1910, 12 դեկտեմբերի, № 277, որտեղից և արտատպվում է:

ԽՐԻՄՅԱՆ ԵՎ ԻԶՄԻՐԼՅԱՆ

(Էջ 268)

Տպագրվել Է Հր, 1910, 14 դեկտեմբերի, № 278, այնուհետև՝ ԵԺ VI, 190—191 Արտատպվում Է Հր-ից:

ՉՊԱՇՏՊԱՆԵՑԻՆՔ

(էջ 269)

Տպագրվել Է Հր, 1910, 15 դեկտեմբերի, № 279, որտեղից և արտատպվում Է։

1Կ. Պոլսի Պատրիարք Մատթեոս Իզմիրլյանը 1896 թ. աքսորվել Է Երուսաղեմ, որտեղ մնացել Է մինչև 1908 թ.։ Աքսորից վերադառնալով նա կրկին նշանակվել Է Կ. Պոլսի պատրիարք՝ փոխարինելով Մաղաքիա Օրմանյանին, իսկ 1909 թ. ընտրվել Է ամենայն հայոց կաթողիկոս: