Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ<ԱՐՈՆ> ԳՐ. ՉԱԼԽՈՒՇՅԱՆԻ ԵՐԿՈԻ ԽՈՍՔԻ ԴԵՄ

(էջ 302)

Տպագրվել է Հր, 1911, 10 փետրվարի, № 30, այնուհետև՝ Եժ IV, 170—171։

Արտատպվում է Հր-ից

¹Խոսքը Գր. Չալխուշյանի «Երկու խոսք պ. Հովհ. Թումանյանին» հոդվածի մասին է (տե՛ս Մշ, 1911, 9 փետրվարի, № 28), որի դեմ էլ գրված է Թումանյանի այս հոդվածը։

²Տե՛ս «ճեմարանի և թեմական դպրոցների մասին Գր. Չալխուշյանի առաջարկը» հոդվածի 2-րդ ծանոթագրությունը։

ԱՆՑՆԵՆՔ ՏՈՆԻՆ

(էջ 304)

Տպագրվել է Հր, 1911, 5 մարտի, № 47, ապա՝ ԹՔ, էջ 182—183, այնուհետև՝ ԵԺ IV, 171—172։

Արտատպվում է Հր-ից։

¹Ակնարկը վերաբերում է Շիրվանզադեի «Արմենուհի» դրամայի շուրջ ծագած բանավեճին, որին մասնակցել է նաև հեղինակը՝ «Ե՞րբ վերջապես» հոդվածով (Հր, 1911, 1 փետրվարի, № 22)։ Շիրվանզադեն այդ հարցին անդրադարձել է ևս մի քանի անգամ («Ակամա պատասխան «Մշակին», Հր, 1911, 4 փետրվարի, № 25, «Վերջին խոսք», Հր, 1911, 16 փետրվարի, № 34, «Դարձյալ մեկը», Հր, 1911, 20 փետրվարի, № 38)։

²Խոսքը մամուլում այդ ժամանակ լույս տեսած Մ․ Մատենճյանի, Բ. Աղասարյանի և ուրիշների հոդվածների մասին է, որոնցում հարձակումներ կան Շիրվանզադեի «Ե՞րբ վերջապես» հոդվածի և հատկապես հետևյալ պարբերության դեմ. «Անհատները չպիտի ասեն այդ խոսքերը, այլ ինքը՝ հասարակությունը, մամուլը։ Սրանք պիտի բռնեն վանդալների թեվերից, ետ քաշեն նրանց և ցույց տան իրենց տեղերը։»

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔ

(էջ 305)

Տպագրվել է Հր, 1911, 23 մարտի, № 62, այնուհետև՝ ԵԺ IV, 172—173,

Արտատպվում է Հր-ից։

1 Խոսքը վերաբերում է Ատ. Պալասանյանի «Հայոց պատմությանը»,


620