ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆԸ ԵՎ ՆՐԱ,ՔՈԻՉԱԿ ՆԱՀԱՊԵՏԻ
ՈԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՍԵՐԸ
(Էջ 311)
}}
Տպագրվել է Հր, 1911, 36 ապրիլի, № 90, 1 մայիսի, № 91, 3 մայիսի № 92, 11 մայիսի, № 99, այնուհետև՝ առանձին գրքույկով՝ Թիֆլիսը 1916, ապա, որոշ կրճատումներով՝ ԹՔ, Էջ 184—203 և ԵԺ IV, 176—191
Արտատպվում Է առանձին հրատարակությունից։
Բերված բանաստեղծական հատվածների և բնագրերի մեջ կան աննշան տարբերություններ։ Ուղղել ենք միայն ակնհայտ վրիպակները։
¹Մեջբերումը՝ Ա. Չոպանյանի «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» գրքից, Էջ 26։
²Ավետընկալ Մարիամ — Հովնաթան Հովնաթանյանի որմնանկարներից մեկը Էջմիածնի տաճարում։
³Մուրիլիոյի Մադոննա — Իսպանացի նկարիչ Մուրիլիդյի (1677 — 1682) հայտնի գործերից մեկը։ Պահվում է Ֆլորենցիայում (Պիտտիի հավաքածու)։
4 Սաղմոս ՃԲ, 15—17։
5 Մատթ. Զ, 34։
6 Թումանյանը համոզված է եղել, թե Հաղպատ տարագրված Սայաթ – Նովան ձեռնադրվել է եպիսկոպոս՝ Դավիթ հոգևորական անունով։ Այս մասին ավելի ուշ (1913 թ. դեկտեմբերի 5-ին) նա զեկուցում է կարդացել Հայ գրողների ընկերության նիստում, որի համառոտագրությունը տպագրվել է Հր, 1913, 8 դեկտեմբերի, № 276։ Այդ Ժամանակ Թումանյանին հայտնի չի եղել Սայաթ֊Նովայի դավթարը, որտեղ բանաստեղծն ինքն իրեն անվանում է Ստեփանոս քահանա։ Դավթարը պահվում է ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում (ձեռ․ № 4270)։
7 Ուսումնասիրողների մի զգալի մասն այն կարծիքին է, թե «Դուն էն գլխեն...» սկսվածքով բանաստեղծությունը (տաղ Ը) , ուղղված է ոչ թե բանաստեղծի «յարին», այլ վրաց Վախթանգ թագավորին։
ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈԻՏՔ
(էջ 333)
Տպագրվել է Հր, 1911, 13 մայիսի, № 101, այնուհետև՝ ԵԺ VI, 193—195։ ՝
Արտատպվում է Հր-ից։
¹Մեսրոպ Տեր֊Մովսիսյանի կազմած՝ ձեռագրացուցակը, որ այժմ պահվում է ՀՀ Նախարարների՝ խորհրդին առընթեր Մաշտոցի անվան Հին,