Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Սշ֊ի խմբագրությունն իր հոդվածում նկատի է ունեցել Թումանյանի «Արգելքներ» (Տզ, 1896, № 36), «Նամակ խմբագրության» (Տզ, 1897, № 4), «Նամակ խմբագրության» (Տզ, 1897, № 12) և «Տաղանդ և բթամտություն» (Տզ, 1898, № 42) հոդվածները։

3 Ակնարկում է Մշ, 1897, 13 փետրվարի, № 18, 25 փետրվարի, № 23, 27 փետրվարի, № 24 առաջնորդողները՝ «Գրողներին օգնելու գործը» ընդհանուր վերնագրով։

189Օ-ական թվականներ

ՈԻՍՄԱՆ ԱՆԱՌԱԿ ԶԱՎԱԿՆԵՐ

(էջ 404)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար գրված է 1890-ական թվականներին։

Ինքնագիրը պահվում է ԹԹ։

Առաջին անգամ, որոշ կրճատումներով, տպագրվել է ՈԻՀ 2, էջ 315 — 318։

Տպագրվում է ինքնագրից։

1 Սիզիֆ — Հունական դիցաբանության մեջ Էոլայի որդին, Կորնթոսի թագավորը, որ խորամանկությամբ դուրս եկավ ստորերկրյա աշխարհից և այդ պատճառով դատապարտվեց նույն՝ ստորերկրյա աշխարհում մեծ տառապանքով ծանր քար բարձրացնելու լեռն ի վեր։ Ամեն անգամ, երբ նա քարը հասցնում է լեռան կատարը, այն դուրս է պրծնում նրա ձեռքից և գլորվում ցած՝ ստիպելով գործն սկսել նորից։ Այստեղից առաջացել է «սիզիֆյան աշխատանք» դարձվածքը, որ նշանակում է ծանր և ապարդյուն գործ։

2 Պրոմեթևս — Հունական դիցաբանության մեջ կիսաստված, որն աստվածներից գողացավ կրակը (իմացությունը, լուսավորությունը) և պարգևեց մարդկանց։ Դրա համար Զևսի հրամանով շղթայվել է ժայռին (Կովկասյան լեռներում) և դատապարտվել անլուր տանջանքների. արծիվը պարբերաբար հոշոտել է նրա լյարդը, որը գիշերվա ընթացքում վերականգնվել է։ Պրոմեթևսին այդ տանջանքներից ազատել է դիցաբանական Հերոս Հերակլեսը՝ նետահարելով արծվին։

3 Հոդվածի սկիզբը հիշեցնում է Մարիա Կոնոպնիցկայի «Պրոմեթևս և Սիզիֆ» դրամատիկական հատվածը, որը 1890-ական թվականներին թարգմանել է Թումանյանը և «Սիրելի ընկեր, որ պատահեցիր» սկսվածքով բանաստեղծության հետ նվիրել Փ. Վարդազարյանին։