Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե Լաերտը դիմադրելու մասին չի խոսում, այլ թագավորին այն է հարցնում, թե ինչու նա դատաստան չարավ, չպատժեց հանցավորին, այդ երևում է հենց թագավորի պատասխանից նույնիսկ հայերեն թարգմանության մեջ, որ ասում է.


«...Իսկ մյուս պատճառը,
Թե ինչու հայտնապես դատաստան չարի,
Այն է, որ ամբոխից նա խիստ սիրված է» (էջ 170)։


Кроненберг-ն էլ, որ Լաերտի հարցի մեջ գործ է ածել «зачем же вы не прекратили», թագավորի պատասխանի մեջ ասում է.

Другая причина, что я скрыл его проступок-народа сильная к нему любовь.


Օզրիկը Համլետի առաջ գովում է Լաերտին և ասում է.

«Դուք անգետ չեք, թե Լաերտ ի՜նչպես գերազանցում է»։

Համլետ

«Ես չեմ համարձակվում խոստովանվիլ այդ. այդ կնշանակեր՝ ես կամենում եմ ինձ բաղդատել նորա հետ գերազանցության մեջ, բայց մեկ մարդ լավ ճանաչել՝ նշանակում է նորա անձնավորությունը լավ ճանաչել» (էջ 206)։

Ընդգծյալ տողերն այսպես են.

Кетч. ...ведь знать хорошо человека-знать самого себя.

Крон. ...так как знать совершенно другого, значит знать самого себя.

Кан. Чтобы верно судить о человеке, нужно прежде хорошенько узнать самого себя.

Гнед. Знать хорошо человека-это тоже, что узнать самого себя.

Այս նկատողությունների շարքում պետք է դնել և հետևյալ երկու կտորները։