Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

25 մարտի. Թիֆլիս


Մարտի 22-ին կայացած Թիֆլիսի հայոց Հրատ<արակչական> ընկերության ընդհանուր ժողովը մի հայհոյանք էր հայոց գրողներին և գրականությանը։ Այդ ժողովում գրական խնդիրները թույլ չտվին քննության ենթարկելու և վճռեցին «բերվածների» ձայների բազմությամբ կամ ընդհանուր քաոսի մեջ հետները տուն տարան առանց վճռելու։

Իր խուժանական լոգիկայով նա մինչև անգամ հնարավոր գտավ պ. Շիրվանզադեի պատվի խնդիրը դնել իր սև քվեների բազմության առաջ, և թեև սպառնական «դոկումենտները» լսելուց հետո սպասածը չգտավ ու հիասթափվեց, և չեզոք հանդիսականներն սկսեցին աղաղակել՝ «կորչի վարչությունը, կորչի նախագահը»— բայց այսուամենայնիվ տպավորությունը շատ տխուր էր, ժողովի վարմունքը զայրույթի արժանի, նրա՝ վարչությանը տված վստահության քվեն՝ պարսավելի։

Արդ, որպես մի սոսկ պաշտոնյա հայոց գրականության, որպես մի մարդ, որ իրան կապված է զգում այդ գրականության շահի և պատվի հետ—այս մի քանի տողով բողոքում եմ և հայտնում իմ զզվանքը այն մարդկանց, որ հորինեցին մի այդպիսի ժողով և այնտեղից դուրս եկան ու դեռ տպագրեցին, պարծեցան թե մենք 100 ձայն ունեինք հակառակորդների 10-ի դեմ և գավառներում թոզ փչելու համար, իրանց նողկալի վարմունքը գաղափարական ցույց տալու համար չքաշվեցին հնարելու և տարածելու մի այսպիսի սուտ—թե այդ հակառակորդները, այդ 10-ը հոգին «Մուրճի», «Տարազի», «Արձագանքի» և «անանուն» թերթի մնացած կուսակցություններն էին։

ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մշակի № 40-ում նրա Գրողն ասում է. «Մի երիտասարդ՝ Հովհաննես Թումանյանց, բայց թողնենք նրան,– «զի ոչ գիտէ զինչ գործէ». նա ինքն իրան թաղեց հենց իր հոդվածով,