Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է և ինքը զարմացած, գրաբար բացականչություններով, ո՛վ դարք, ով բարք աղաղակելով, ուզում է ուրիշներին էլ զարմացնել, թե տեսեք ժամանակն ի՛նչպես է խարաբ եղել, որ Հովհաննես Թումանյանցը՝ Խուժանի հարազատ զավակը, արշավանք է սկսում խուժանի դեմ։ Իհարկե, հասկանալի է, թե ինչ է սրա հետին միտքը, ինչպես է ուզում ընթերցողին տրամադրել, ինչպես է ուզում մտքեր պղտորել։ Բայց ես կպարզեմ, իսկ պարզությունը այդպիսիների մահն է։

Նախ և առաջ մի հարց. հառաջադիմական թերթի ազատամիտ Գրող, ի՞նչ զարմանք, եթե խուժանից դուրս եկած մարդը կռվի խուժանի դեմ։ Ձեր կարծիքով մի՞թե այդ այնքան դատապարտելի գործ է, որ դրա համար կարելի է մարդու թաղել և գրաբար աղաղակել՝ զի ոչ գիտէ զինչ գործ է… ո՛վ դարք, ո՛վ բարք, և զանազան պառավական բացականչություններ։ Եվ դուք դեռ համարձակվում եք հառաջադիմականության մասին խո՞սք ձգել, և դուք ձեզ համարում եք ավելի բարձր, քան խուժա՞նը:

Այո՛, պ. խավարամիտ (այս գրչի սխալ չի), իմացած եղեք և զարմացած էլ մնացեք, որ տեղը եկած ժամանակ ես հանգիստ խղճով և մաքուր ոգևորությամբ արշավանք կսկսեմ և՛ այն խուժանի դեմ, որի հարազատ զավակն եմ ես և որին սիրում եմ։ Ես չեմ ծառայում և չեմ էլ ծառայելու խուժանի հաճույքին ու ձայնին, այլ այն գաղափարներին, որ բարձրացնելու են նրան։ Այս թող լինի մի հայտարարություն ձեզ զարմացնելու համար և մի երդում այն խուժանի առաջ, որի կյանքի խորհուրդն ինձ համար այնքան թանկ է և սուրբ։

Բայց բանն այն է, որ դուք սուտ եք ասում, պարոն. ո՛չ առիթ կա և ոչ էլ ես արշավանք եմ սկսել այն խուժանի դեմ, որին դուք հովանավոր եք հանդիսանում ձեր վանական զայրույթով։

Ո՛չ պ. Գրող, իմ նամակում գործածած խուժանական բառը վերաբերում է ձեզ և ձեր ընկերներին։ Ես իսկի չեմ էլ մտածել ձեզ համեմատել այն խուժանի հետ, որի հարազատ զավակն եմ ես, որովհետև ձեր և այն խուժանի մեջ սար ու ձորեր կան։ Այն խուժանը, որքան էլ որ ընկած լինի, այսուամենայնիվ այնպիսի մաքուր ու բարձր ադաթներ ունի,