Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնապաշտպանության, Լոռու անտառների, Լոռու դպրոցների և ննան հարցերի մասին։ Կամ գուցե երբևիցե էդ ժողովուրդը ինքը կխոսի և կամ գործին տեղյակ ու վերահասու մարդիկ, և դոկումենտներով, այո՛, դոկումենտներով։ Բայց չէ՞ որ սա էլ կապ չունի Հայ գրողների ընկերության երեկույթների հետ։

Սակայն եթե Հ. Առաքելյանր կարծում է, թե սրանք կապ ունեն և կամ կարծում է, թե իմ եղբայրը մի չար մարդ է և նրա արարքների համար ես եմ պատասխանատու, և ինձ դրա համար պետք է հայհոյել ու վատաբանել իբրև մարդու, էն ժամանակ ես նրան հետևյալ հարցն եմ տալիս.

Հայտնի է, որ Թավրիզ մի անօրինակ վաշխառու և վատ մարդ է եղել։ Նրան նույնիսկ Պարսկաստանում էլ չտեսնված վաշխառության ու վատության համար հեռացրել են, ապա թե մորթել և էն տեսակ անպատիվ բաներ են արել հետը, որ չի կարելի գրել։

Եվ էդ մարդը եղել է Հ. Առաքելյանի հայրը։

Ի՞նչ պետք է անի սրա որդի Հ. Առաքելյանր։ Շա՜տ-շա՜տ կարող է վշտանալ ու շատ վշտանալ, բայց հոր տեղակ հո չի՞ կարելի նրան հայհոյել։

Ուրիշ բան է էս պատմության շարունակությունը, որ ասում է, թե էդ անօրինակ վատ մարդուն ունեցել է մի որդի, որ, հոր ընթացքին հետևելով, հարյուր տոկոսով վաշխ է առել Պարսկաստան։

Էս որդին էլ եղել է Հ. Առաքելյանն ինքը։

Էս արդեն ուրիշ բան է և էս ուրիշ բանը տպված է 1884 թվականի «Նոր-Դարի» № № 61 և 73-ում, ուր գրելիս է եղել Համբարձում Առաքելյանը և աշխատելիս է եղել խանգարի Րաֆֆու հոբելյանը։ Հանգուցյալ Գաբր<իել> Միրզոյանը դեմը դուրս գալով մերկացրել է նրան։ Վերջապես էս բանը տպված է և Գր. Արծրունու «Մշակում»։ 1891 թվականի № 91-ում, իսկ Հ. Առաքելյանը ինքն էլ մեզ հավատացնում է, որ Գր. Արծրունու «Մշակը» սուտ բաներ չէր տպում։

Էս արդեն ոչ եղբոր պատմություն է, ոչ հոր, այլ իրեն՝ մարդու, մի մարդու, որին դատապարտելիս ոչ իբրև գրողի—հրապարակախոսի