Մեծին։ Շատ շուտով փորձն ու գործն էլ ցույց տվին, որ միայն Ռուսաստանը կարող էր վճռել խնդիրը։ Եվ թե՛ Օրին ու հայ հոգևորականությունն ու մելիքները, թե՛ հայ ժողովուրդը էն օրվանից երեսներն արին դեպի Ռուսաստան։ Եվ ընդմիշտ դեպի Ռուսաստան։ Մինչև էսօրվան օրը։
Ռուսաստանը էն միակ մեծ պետությունն էր, որ անվերադառնալի վճռած, իր պատմական հարվածներն ուղղել էր Պարսկաստանի, բայց մանավանդ Տաճկաստանի վրա, և ուզում էր մի կողմից Ցարգրադի դարպասի ճակատին կախել իր վահանը, մյուս կողմից իջնել, դուրս գալ Պարսից ծոցը։ Էսպես. ճանապարհն ուղիղ Կովկասի վրով, թուրքին ու պարսկին հզոր ախոյան, այլև քրիստոնյա ու անհամեմատ ավելի բարձր իր քաղաքակրթությամբ։ Եվ հայ ժողովուրդը, բազմատանջ Վրաստանի հետ միասին, ապավինեցին նրան։ Իսկ Կովկասը, իր բարեկամ ժողովուրդներով, Ռուսաստանի համար թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսակետից հանդիսանում էր միակ ու հաստատուն կռվանը Արևելքում։ Էսպեսով էլ երկուստեք դաշն ու հավատարմությունը ապահովված էին վերին աստիճանի կենսական ու հաստատուն երաշխիքներով։
Եվ ահա.
|