Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիֆլիսի գիմնազիաներից մեկի տեսչի և ուսուցչի պատմությունը ու հիշեցի նման դեպքերը և մեր դպրոցական կյանքից։

Տեսուչը հրամայում է ուսուցչին՝ թվանշան դնի մի աշակերտի, որին իսկի դաս չի հարցրել…

Ուսուցչի վրա գոռում է, թե՝ ես քեզ հրամայում եմ տեղդ նստես…

Եվ անմեղ ուսուցչին հեռացնում է պաշտոնից…

Էս իբրև թե հերիք չի, թերթի խմբագիր պ․ Սեմյոնովն էլ, դեպքը նշավակելով հանդերձ, վկայում է, թե տեսուչը ամենալավ տեսուչներից մինն է, որ կա, ուսուցիչն էլ լավագույն մանկավարժ…

Եվ մտածում եք՝ եթե ամենալավ տեսուչն էլ էսպես է վարվում լավագույն ուսուցչի հետ, էլ տեղն ի՞նչ է մնում։

Եվ սրանից հետո եք հասկանում նույն թերթի մեջ տպված երրորդ գիմնազիայի ուսուցիչ և հայտնի դասախոս պարոն Պայլմովի նամակը, որով նա եռանդուն խնդրում է պարոն խմբագրին, որ նա հերքի, ասի՝ թե էդպես չի, անկարելի է, որ էդպես լինի, և որի պարզ թարգմանությունը սա է՝ թե էդպես չպետք է լինի։

Պարոն Պայլմովի էս նամակը հիշեցնում է մի ցավալի անեկդոտ, թե՝ ինչպես մի գյուղացի մի ձի է ունենում, ունեցած չունեցածը տալիս է, ձու է առնում, բարձում էդ ձիուն ու բարձր ժայռերի կածաններով ճանապարհ է ընկնում, որ տանի քաղաքումը ծախի։ Մի նեղ տեղ հանկարծ ձին սայթաքում է, քթոցները վրեն քարափից գլորվում է, ընկնում է ներքևի ձորը։ Գյուղացին վազում է ներքև, հասնում տեսնում՝ ձին սատկել է, ձվանն էլ ջուր են կտրել։ Ուրիշ խոսքով՝ կորցրել է ամենը, ինչ որ ուներ։ Տեղն ու տեղը պառկում է, յափնջին գլխին է քաշում ու սկսում է կանչել՝ «Տեր աստված ջան, երազում ըլի, երազում ըլի»…

Բայց դժբախտաբար երազ չի, իրականություն է։ Եվ ճշմարիտն էն է, որ էս ճանապարհ չի, էս տեսակ ճանապարհով գնալ չի կարելի։