Շահը պետք է պահել մեծատառ և հուքմի հեքիմը հասկանալ տեր, իշխող։ Եվ թե․
«Շուխկիդ աշխարըս բռնիլ է՝ արէգակի դէմը փար իս», փարը դարձյալ մնում է վահան, միայն թե շուխկը պետք է հասկանալ ոչ թե շողք, այլ շվաք։
Էս նույնը, եթե չեմ սխալվում, նրանից հետո հայտնեցի և պարոն Մակինցյանին, երբ անցնում էր Թիֆլիսից Մոսկվա։
Նույնպես պարոն Բրյուսովի Թիֆլիս եղած ժամանակը, երբ ինձ մոտ էին, խոսք բացվեց Սայաթ-Նովայի անվան վրա, և ես հայտնեցի իմ կարծիքը, թե Սայաթ-Նովա՝ կնշանակի երգի, երաժշտության տեր, իշխան, և բաց արի, ցույց տվի հնդկական բառարանը, ուր ասված է՝ Սայադ-տեր, իշխան, նավա, որի արաբերենն է նուվա կամ նեվա = մելոդիա, երաժշտություն, ներդաշնակություն, նվագածություն, որից և մեր նվագն է կամ նվագածությունը։
Այժմ ես զարմանում եմ, երբ հատկապես պարոն Մակինցյանն է տալիս էդ հարցը, մանավանդ երբ տակավին չեմ էլ գրել Սայաթ-Նովայի անվան բացատրության մասին, այլ մի անգամ լոկ հիշել եմ հարևանցի։
Բայց պարոն Մակինցյանը ինձ ավելի ևս զարմացնում է իր նկատողություններով։ Մինչդեռ ես կարծել եմ, թե իմ բացատրություններից մեկը կամ մյուսը կարող են ճշմարիտ դուրս գալ, նրա ընդդիմախոսությունից հայտնվում է, որ, ընդհակառակը, առհասարակ շատ ճիշտ բացատրություններ եմ տվել։ Եթե մի կողմ դնենք փոքրատառ շահի ու փարի սխալը, որ ես ինքս ուղղել եմ իր ժամանակին, ամիսներ առաջ, մնացածի դեմ ոչինչ չունի պարոն Մակինցյանը, իսկ որի դեմ ունի, ես համ արում եմ շատ վիճելի, եթե ոչ՝ բացարձակ սխալ։
Առանց պատմությունը կրկնելու, կրկնում եմ, որ ճիշտ չի թարգմանած Նահապետ Քուչակի՝
«Իմ եա՛ր, բարձրագնայ լուսին» քառյակը։ Երգի առարկան ծծերն են, ոչ թե լուսինը, և ծծերի շառավիղն է, որ