Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղամարդկանց ու կանանց արյունով արյունոտ իր սուրը ձգելով հաղթողին, տեղի է տալիս դեպի իր հին բունը, դեպի Անգորայի հովիտները, որտեղից դարեր առաջ սկսեց իր քստմնելի ասպատակությունը աշխարհքի վրա։

Արդեն անցավ Վերին Եփրատից դենը, և հեռագիրն աշխարքին ավետում է, թե Մեծ Հայաստանը վերջնականապես մաքրված է թուրքական տիրապետությունից։ Վերջին զոհն էլ, հոշոտված ու ծվատված, արդեն ազատված է նրա ճանկերից։

Պատմական ի՜նչ հոյակապ ավետիս։ Բացվում են Արևելքի ոսկի դռները՝ ազատ ժողովուրդների, լուսավորության ու քաղաքակրթության համար և սկսվում է մի նոր դարագլուխ Արևելքի պատմության մեջ։


ՀԱՆՑԱՎՈՐՆԵՐ ՈՒ ՎԿԱՆԵՐ

Շատ ցավեցի, երբ կարդացի Շուլավերի տանուտեր Արամ Դալլաքյանի սպանության բոթը։ Սրանից առաջ երկու անգամ սպանության փորձ են արել նրա նախորդ տանուտեր և հայտնի հասարակական գործիչ Վախթանգ Մեհրաբյանի վրա, ամեն անգամ մի քանի գնդակ զարկելով։ Այժմ էլ Դալլաքյանին…

Խե՜ղճ Արամ։ Լավ էի ճանաչում։ Մեր գավառական մաքուր, ինտելիգենտ երիտասարդ գործիչներից մեկն էր։ Վերջին ժամանակներս արդեն շատ էր զզվել և իր պաշտոնից և տեղից, ուզում էր հեռանալ մի ուրիշ գործով մի ուրիշ, ավելի հեռու տեղ։

Սրա համար հաճախ ինձ մոտ էր գալիս, և եթե ձգձգում էր, միմիայն գաղթականական ու հասարակական և գավառապետ պ. Գավրիլովի հարգանքից, որ, հիրավի, մի քանի գործերի պատճառով, որ շտապում էր վերջացնի,