Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրականությունը, գիտությունն ու գեղարվեստը, կազմել հայոց ակադեմիա և հայոց համալսարանի հիմքը դնել։ Ընկերության հիմնադիրներն են լինելու մի կողմից դրամատերեր և մյուս կողմից հայ գրողներ, գիտնականներ ու գեղարվեստագետներ։ Դրամատերերը վճարելու են միանվագ 5000 ռուբլի, իսկ գրողները, գիտնականներն ու գեղարվեստագետները լինելու են այնպիսի անձեր, որոնց հեղինակությունը անվիճելի է լինելու ազգի ընդհանրության համար։

Հայ գրողների ընկերության վարչությունը, որին հանձնըված է կազմել վերջինների ցուցակը խնդրում է խմբագրությանդ օժանդակել այս կարևոր աշխատանքին և մի շաբաթվա ընթացքում ուղարկել մեզ այսպիսի անձերի մի ցուցակ։

Նախագահ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Անդամ քարտուղար՝ Գյուտ ա. ք. ԱՂԱՆՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ է ԽՈՍԻ

Մենք, ռուսահայերս, սովորաբար Հայաստան անվանել ենք Տաճկահայաստանին։ Նույնիսկ Այրարատյան կամ Շիրակի դաշտից Տաճկահայաստան գնացողն էլ ասում է՝ Հայաստան եմ գնում։ Էլ չեմ քննում, թե ինչ է սրա պատճառը, բայց էսպես է։

Եվ ահա էս պատերազմի ընթացքում, դեպքը բերեց, ես երկու անգամ գնացի Հայաստան։ Մի անգամ Ալաշկերտի հովիտը, մյուս անգամ Վան։ Ապա թե ծանոթացա Հայաստանի շատ մտավորականների հետ, մոտիկից տեսա Հայաստանի ժողովուրդը, ու մի ահագին ցավ ծանրացավ իմ սրտին, թե ես ի՜նչքան քիչ տեղեկություն եմ ունեցել էսօրվա կենդանի Հայաստանից, ես, որ համարվում եմ նրա