Посему Союз Союзов настоящим обращается к великому Русскому народу в лице его Правительства и настоятельно просит о посильной материальной и моральной помощи гибнущему народу.
- Председатель:
- Секретарь:
Մի ազգ մի ուրիշ ազգի հետ շփվում ու կապվում է իր քաղաքական խնդիրներով կամ կուլտուրական փոխազդեցություններով։
Նոր հայությունը քաղաքական կյանք չի ունեցել և իբրև մի քաղաքական մարմին չէր կարող հարաբերություն ունենալ մի որևէ պետության հետ։ Հայկական հարցն էլ, այն օրվանից, որ առաջ է եկել, երբեք չի եղել հայ ժողովրդի՝ իր ձեռքին, այլ միշտ եղել է այս կամ այն մեծ պետության ձեռքին։ Եվ հայկական հարցի մի ձեռքից մյուսը անցնելու հետ էլ հայ ժողովուրդը տարուբերվել է այս կամ այն պետության օրիենտացիայի միջև։
Այս տարուբերումների ժամանակ նա հաճախ է ընկել ակնհայտնի սխալների մեջ, մոլոր ճանապարհների վրա և ունեցել է մեծ հիասթափումներ ու ծանր կորուստներ։
Հայկական հարցը երբ կապված էր Ռուսաստանի հետ, այն ժամանակվա Ռուսաստանի հակառակորդ Անգլիան, Ռուսաստանի դեմ գնալով՝ դեմ գնաց և հայկական հարցին, ու ստեղծվեց 1877—78 թվականների պատմությունը։
Նրանից հետո, Բեռլինի դաշնագրությունով հայկական հարցն ընկավ եվրոպական մեծ պետությունների ձեռքը, բայց իրոք Անգլիայի ձեռքը, և ահա այժմ էլ ընկանք Ռուսաստանի աչքից, և 1880-ական թվականներից սկսած փչացան հայ ժողովրդի և ռուս կառավարության հարաբերությունները,