Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատավորներ։ Նրանցից շատերը, որ միջոց չունեին ավելացածից տալու, իրենց զրկում են, իրենց օրական ապրուստից կտրում են ու տալիս, որ կարողանան օգնել հայ գաղթականներին և որբերին։

Դեպք է եղել, որ մարդը ծախել է իր ունեցած չունեցածը ամբողջ ու նվիրել հայ որբերի և գաղթականների խնամատարության կոմիտեին։

Էս ամենի հանդեպ, խորին երախտագիտության զգացմունքի հետ միասին, մարդու ճնշում է մի ծանր ամոթանք, թե հապա մե՞նք ինչ ենք արել։

Խնդիրը նորից դրվում է հրապարակ և միմիայն մի ելք կա էս ամոթի տակից դուրս գալու։

Ամեն մի հայի տուն պետք է իր վրա կամավոր ամսական տուրք վերցնի, ինչքան կարող է, ու Վրաստանի Հայոց ազգային խորհրդի միջոցով հասցնի Ամերիկյան Կոմիտեին։

Խոսքը կովկասյան հայության մասին է և առանձնապես Վրաստանի հայության։

Մեզ մ․իմիայն կամավոր ամսական տուրքը կարող է ազատել էն սոսկալի դատապարտությունից, որ գալու է անխուսափելի։

Ո՛չ ուրիշ ելք կա և ո՛չ էլ արդարանալու որևէ ճանապարհ։


ԳՆԱՆՔ

Վրացի գրողների համագումարը որոշել է մայիսի 7-ը դարձնել վրաց բանաստեղծության և գրականության ազգային տոնի օր։

Մի վսեմ տոն, երբ մի ժողովուրդ տոնում է իր սիրտն ու հոգին, իր ցեղի հանճարը։

Եվ վրացի ժողովրդին շատ է սազում էդ տեսակ ազգային