է իր զավակներին՝ ամեն տեղի հայերին, փոխառության…
Նա փոխառություն է ուզում, որ ուժ առնի՝ կարիք վիշապրց փրկելու և պաշտպանելու մեր նորածին Ազատությունը։
Մի՞թե որևէ հայ կարող է անմասն մնալ էս փոխառությունից։
Հոգեվարքին հասած Տաճկաստանը իր վերջին վատություններն է անում հայ ժողովրդի հետ։
Տաճկաստանը՝ էստեղ ես ասում եմ նրա էն վատթար կառավարությանը, որ միշտ զբաղված եղավ կամ ուրիշների տները քանդելով և իրեն համար էլ երբեք տուն չշինեց։ Եվ բնավ ես ի նկատի չունեմ տաճիկ հասարակ ժողովուրդը, որ պիտի ապրի, և ավելի լավ պիտի ապրի էս օրվան կառավարության մահից հետո։
Իմ կարծիքով ժողովուրդները լավն են առհասարակ, ինչպես որ կառավարություններն էլ վատ են առհասարակ։ Եվ ավելացնեմ՝ հիմար են առհասարակ։
Իսկ տաճիկ կառավարությունը, որ ամենավատն է կառավարությունների մեջ՝ հետևաբար և ամենահիմարն է։
Ու աստծու ողորմություն է, որ վատերը հիմար են լինում, թե չէ ինչ կլիներ աշխարհքի դրությունը։
Մի րոպե երևակայեցեք, որ Տաճկաստանը իր ոճրագործ էնվերներով ու թալեաթներով էնքան հիմար չլիներ, որ չմտներ մեծ պատերազմի մեջ և էսօր պահած ունենար իր պատերազմից առաջվան բանակն ու կարողությունը…
Ի՜նչ կլիներ շատերի և մեր դրությունը։
Հերիք չէր, որ մտավ մեծ պատերազմի մեջ ու խորտակվեց, այժմ էլ փոխանակ խելացի կերպով իր փշրանքները հավաքելու և իր սահմաններում կազդուրվելու մասին