Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Եվ էսքան մեծախորհուրդ մի վայրկյանի։

ԼՍԻ՛Ր։

Դարավոր մաքառումներից հետո, համաշխարհային թոհ ու բոհից, լայնածավալ, ալեկոծությունների և աղետների ծովից գերագույն ճիգերով բարձրանում է ազատ ու անկախ Հայաստանը։

Պատմական էս մեծ օրերի տենդային իրարանցումով նրա շուրջն են խռնված հայության կենսունակ տարրերը և Այրարատի նվիրական հողի վրա մի իշխանություն տեղի է տալիս մյուսին։

Սակայն՝ Հայաստանի օգնության կոմիտեն այսօր գալիս է հայտարարելու ի լուր համայն հայության, թե խաղաղությունը արդեն հաստատված է մեր հայրենիքում և հաշտ ու համերաշխ հարաբերության մեջ է նա իր հին հարևան ժողովուրդների հետ։

Եվ արդեն անցնում է նա իր վերքերը դարմանելու և կազդուրելու աշխատանքին։

Կառավարությունը առոտք է հանել իր բոլոր ուժերը՝ ժողովրդին ազատելու տիրող և մանավանդ առաջիկայում սպառնացող, սովից, և վերաշինելու քանդված երկիրը։

Խաղաղություն գտնելով գործի է անցել և ինքը՝ մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին։

Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին։

Նա բազմաթիվ զոհեր է տվել և տալիս է տակավին, բայց չի լքում պապենական օջախը, և, իր գութանի մաճին ապավինած կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան։

Եվ, երբ հարևան աշխատավոր ժողովուրդները երեկվան արյունհեղության փոխարեն այսօր եղբայրական օգնության ձեռք են մեկնում հայ աշխատավոր ժողովրդին, երբ ավելի մեծ թափով է շարունակում ամերիկյան ժողովուրդն իր օգնությունը, մի՞թե կարող է պատահել, որ նրա տառապանքների և շինարար ճիգերի հանդեպ անտարբեր