1 9 1 3
ՄԵԾ ՏՈՆԸ ԵՎ ՀԱՅ ՈԻՍՈԻՑԻՉՆ ՈԻ ԳՐՈՂԸ
<II>
Իմ թղթերի մեջ մնացել է ինձ համար շատ սիրելի մի հին դոկումենտ <18> 79 թվականից։ Դա էն պայմանն [պայմանի թուղթն] է, որ [առաջին անգամ] կապում է մեր գյուղը Սահակ վարժապետի հետ և առաջին անգամ կանոնավոր ուսումնարան է բաց անում, որի առաջին աշակերտներից մինը եղել եմ ես։ Դրանից առաջ էլ կար, բայց ավելի անկանոն։ Էդ պայմանաթղթի մեջ իմիջիայլոց ասված է. «Հոգաբարձուքս մեկ տարվան ժամանակում վարձ խոսացինք Տեր-Հովհաննիսյանիդ հատուցանել մի հարյուր երեսուն մանեթ, իսկ թիվ աշակերտաց պետք է լինի 35 հատ»։
Էս էն ժամանակն էր [երբ մեր գյուղը 4-5 անգամ ավելի փոքր էր, այժմվանից], երբ մեր գյուղում քսանը հինգ կոպեկ ձու էին ծախում և առնող չկար, իսկ յուղը ֆունտը [10 կոպեկ] մի զալթուն [10 կոպեկ], ում տանը ինչ շարժվեր, պետք է ղրկեին վարժապետի փայը, և [առանց վարժապետի] ոչ ոք ղոնախ չէր նստեցնում իր սուփրին, մինչև վարժապետը բազմած չլիներ վերի ծերին։
Այժմ մեր գյուղը մեծացել է 4-5 անգամ, աշակերտների թիվը անցել է հարյուրից, ձուն ծախվում է 4-5-ը մի շահի, յուղի ֆ<ունտը> դարձրել են 50 կոպեկ, իսկ ուսուցչին ավելի թանկ, և ուսուցիչը ոչ թե չի մեծարվում առաջվա նման, այլ ստիպված Է կռվել ուսումնարանի և