1 9 1 6
[ՀԵՏՈ] ՄԵՆՔ ՈԻ ՄԵՐՈՆՔ
[Դեռ Բրյուսովը իր դասախոսությունները չէր վերջացրել]
Բրյուսովի դասախոսություններից1 հետո ինչպես ասում են՝ մնացինք մենք ու մերոնք։ Թեր ու դեմ խոսք ու զրույց շատ եղավ, վերջը եկանք կանգնեցինք պ. պ. Վարանդյանի ու Դեմիրճյանի վեճի վրա2։
Ես չեմ ուզում էդ վեճը շարունակվի [դրա համար] միայն մի երկու խոսքով կասեմ, որ մնում եմ իմ կարծիքին, այսինքն [պ. Վարանդյանը, Ալիշանին Մոսկվայի ժողովածվում բավարար տեղ չգտածներին պաշտպանելու համար] պ. Վարանդյանը [կարող էր, պետք է] մեր հին կամ տաճկահայ բանաստեղծներից նրանց, որոնք Մոսկվայի ժողովածվից դուրս են մնացել կամ իրենց պատշաճավոր տեղը չեն գտել, կարող էր պաշտպանել առանց նորերին վըշտացնելու։
Ասում է նրանք տաբու հո չեն։
[Իհարկե, տաբու չեն ինչպես տաբու չեն և խմբագիրները] Բայց նրանք բանաստեղծներ են [որոնց կարող եք քննադատել] [բանաստեղծներին քննադատում են և եթե հիրավի բանաստեղծներ են և բան են գտնում թե չէ, էդ էլ իրենց քննադատողների գործն է, բայց անտեղի], նրանց քննադատում են, ոչ թե անտեղի քամահրում։ [Մի՞թե մարդիկ անպատճառ տաբու պետք է լինեն, որ նրանց վիզը չփաթաթեն [չեղած մեղքեր] [չասած խոսքեր] նրանք [բանաստեղծները] [գրողները] [պահանջում են, որ