Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքից-քաղաք, որ ապրի ու իր ընտանիքին ապրեցնի որովհետև նա՝ հայ բանաստեղծը, ժողովուրդ չունի իր թիկունքին, չեմ ասում Բրյուսովի ու իր րնկերների նման 150 միլիոն ժողովուրդ և միլիոնավոր ընթերցող, այլ էնքան ընթերցող, որ․․․

Բայց էս մասին հետո․․․

<ԲԱՐԻ ԵՐԹԻ ԽՈՍՔ>

Դուք գնում եք Հայաստան, որպես բժիշկեր, բուժելու համար նրա վերքերը1։

[Գնացեք]։ Բարի՜ ճանապարհ, գնացե՛ք։ Հայաստանը շատ բժիշկների կարիք ունի, որովհետև շատ են նրա վերքերը։ Եվ կարիք ունի ամեն տեսակ բժիշկների, որովհետև բազմատեսակ են նրա վերքերը։

Դեռ աղետների առաջին օրերից, մեր [երկրում մեր] աղետյալ ժողովրդի մեջ, մեր երկրի զարկված քաղաքներում ու գյուղերում և պատերազմի դաշտերում հայտնվեցին մխիթարիչներ և օգնողներ՝ եկած հեռավոր երկրներից։ Ամենից առաջ հայտնում եմ Ձեզ, Ամերիկայից եկած տիկինների, օրիորդների և [պարոնների] տղամարդկանց օգնությունը, որ շատ մեծ եղավ և երբեք չեն մոռանա ոչ հայ ժողովուրդը ոչ նրա պատմությունը, և էդ օգնությունը զանազան կողմերից շարունակվում է մինչև էսօր, մինչև [էս] հենց էս իրիկուն, երբ ահա ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան Անգլիայից եկած մի էնքան հարգելի անձնավորություն, ինչպես պր. Բըքստոն եպիսկոպոսն է, տանելով իր հետ օգնություն և նոր ճանապարհ բացելով նոր օգնության։

Եվ ահա պատրաստվում եք դուք, հայկ<ական> Կարմիր խաչի անունից, գնալու գործելու [էն] Հայաստանում։ Եվ հենց էդ մասին եմ ես ուզում մի երկու խոսք ասել, թե ուր եք գնում դուք, և ինչպես պիտի գնաք։