Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամի, վաղուց ազգովին ընտրել ու փարել ենք էդ հզոր բարեկամին և նրա իմաստուն ու բարյացակամ վերաբերմունքը մշտական ապահով ու ամուր կապ պետք է լինի մեր մեջ։

Ես համաձայն չեմ, թե Ձեր առաջադրած խնդիրը կարող է պրովոկացիայի թեկուզ հեռավոր միտքը ունենալ։ Չպետք է իրար վիրավորել։ Կառավարական մարդկանցից ավելի գրչի մարդիկ են պարտավոր օբյեկտիվ ու հանգիստ մոտենալ էս տեսակ խնդիրներին և լուրջ ու բազմակողմանի քննության ենթարկել՝ միշտ տոգորված ինչպես համապետական, էնպես էլ առանձին ժողովուրդների կենսական շահերի պաշտպանության ազնիվ զգացմունքով և բոլորից մի մեծ ներդաշնակություն ստեղծելու բարձր գիտակցությամբ։

Առ այժմ2[1]

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ


ԿԱՐԵԼԻՆ ԵՎ ՑԱՆԿԱԼԻՆ

I

Մեծ պատերազմը սկսելուն պես դաշնակից մեծ պետությունները թնդանոթների առաջին որոտի հետ հայտարարեցին

  1. Մի առանձին էջի վրա մատիտով գրել է հետևյալ ծրագրային նշումները. Ինչ են ակնկալում և ինչու։ Մեր կյանքն ու գրակ<անությունն> ինչ են ասում։ Ազա<տություն> խոստացված։ Ավտոնոմիա — ուտոպիա չի։ Ես էլ եմ գրել — ազատ<ության մասին>։ Ռուսաստանի հետ ենք լինելու — և նա մեզ հետ։ Արևելքի ապագան-մեզ եթե ազատ<ություն> տան Ռուսաստանին հակառակ․․․․