Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ուրիշները հավանեն, այլ որ ես հավանեմ ամենից առաջ։ [Եվ ճշմարիտ, որ էդ հոդվածն ․․․] Եվ կարծում եմ այժմ, տարիներ անցնելուց հետո, իմ հայրենակիցները [շատ] պետք է ուրախ լինեն, որ իրանց բանաստեղծը, պատերազմից դեռ շատ առաջ, էնքան ճիշտ ըմբռնած [է եղել] ու պարզ ասած է եղել էն ամենը, ինչ որ հետագայում կատարվեց։ Եվ եթե իր ժամանակին նեղացել են ինձանից, այժմ պետք է խոստովանեն, որ [իմ գրածը] ինձ առաջնորդողը եղել է բանաստեղծի կանխատեսությունը, ուրիշ ոչինչ, և ամենաքիչը պիտի անպարտ նկատեն ինձ։

Հիրավի, թեկուզ էլ հեռուն չգնանք, վերցնենք միայն պ. Սեմյոնովի բերած 1912-13 թվականների հոդվածները։ [Պարզ] Հայ ժողովրդի քաղաքական [անորոշ] տրամադրությունների աղջամուղջի մեջ ես պարզ գրել եմ, թե մենք ամբողջ ժողովրդով հարելու ենք Ռուսաստանին։ Խոսք եմ արել գերման ու սլավոն ցեղերի ներհակության նորագույն սաստկության վրա, Ռուսաստանի ակամա պատերազմի մեջ [մտնելու] ընկնելու վրա, և [որ մենք] մեզ ավանգարդ [ենք եղած ու կլինենք] եմ անվանած, և նրա հետ, Անգլ<իայի> ու Ֆրանս<իայի> հետ միասին կանգնած ենք Գերմ<անիայի>, Ավստ<րիայի> ու Թուրքիայի դեմը, և հայոց հարցը գերազանցորեն ֆիզիկ<ական> գոյության խնդիր է, սրանով է լուծվելու, որ Թուրքիան հայոց հարցը վճռելու է բնաջնջումով և. հայ ժող<ովրդին> բաց պիտի թողնի միայն իր վերջին շնչի հետ ու պիտի դիմի ամեն հրեշավոր միջոցների և այլն (բառացի)․․․ թե Ռուսաս<տանը> Երևանի, Կարսի և այլն նման կտիրի և Տաճկ<աստանի> հայկ<ական> մյուս մասին ․․․ թե Անգլ<իան> ու Ֆ<րանսիան>, երբ դաշնակից են, հայոց հարցի լուծումը զիջանելու են Ռուսաստանին ․․․ և այլն, և այլն ․․․ ինչ որ ինձ կարելի էր թվում։

[Ինձ համար բնավ զարմանալի բան չկա, բայց թերևս ոմանք զարմանան, եթե ասեմ, որ [էդ օրերում]