Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գառն ու գելը [միաս ...] խաղաղ ապրեն ու արածեն իրար կողքի։

Ես չեմ հավատացել ու չեմ հավատում [Արևելքի] թուրքի բարի հայտարարություններին, ինչպես որ չեմ հավատացել ու չեմ հավատում ռուսի չար հայտարարություններին։ Մեր առջևն է երկրների ընդհանուր պատկերը։ Մեր առջևն են նրանց անցած ճանապարհները, մեր առջևն են ժողովուրդների պատմությունները։

Ես ասել եմ՝ ռուսը կտա էդ ազատությունները ո՛չ միայն հայերին, այլև շատ ազգերի, էդ է ճանապարհը։


ПОЭЗИЯ АРМЕНИИ» ԳՐՔԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>


էս տարվա սկզբին մեր անմոռանալի բարեկամն ու ընկերը՝ Վ. Բրյուսովը, երբ Թիֆլիսում մեզ մոտ հյուր էր, [և դասախոսության] զրույցների ժամանակ հայոց բանաստեղծության հանդեպ միշտ կրկնում էր իր անկեղծ հիացումը [ու] և զարմանքով ու ցավով հարցնում, թե ինչպե՞ս են [ռուսները] իրենք մինչև էսօր անծանոթ մնացել մի էս տեսակ [մի ինքնուրույն ու] հարուստ գրականության ու արվեստի։

Ու մի օր էլ, [մի] խնջույքի մեջ, դիմելով նրան, ես էսպես բացատրեցի նրա համար [էնքան] զարմանալի երևույթը, թե ինչպես է եղել, որ իրենք անծանոթ են մնացել մեր բանաստեղծությանը։ Ասի՝ մինչև էսօր Ռուսաստանից մեզ մոտ ոստիկաններ են ուղարկել, թե գնացեք, գողեր բռնեցեք ու սրիկաներ։ նրանք էլ եկել են, ավազակներ, գողեր ու սրիկաներ են գտել։ Դատախազներ են ուղարկել, թե մարդասպաններ ու ոճրագործներ երևան հանեցեք ու [մեղա ...] դատապարտեցեք։ նրանք էլ եկել մարդասպաններ ու ոճրագործներ են գտել։ Ժանդարմներ են ուղարկել, թե արթուն հսկեցեք, հեղափոխականներ