Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ վերաբերում է Տաճկաստանին, նա մի հյուծված [հիվանդ է] մարդ է, որի տունը քանդեց իր բարեկամ Գերմանիան, և այժմ նա [դարձել է] [գերի է] դատապարտված է գերության թե՛ բարեկամի, թե՛ թշնամիների ձեռքին։ [Նրան հակառակ իր ժողովրդի ցանկության ու կարողության, հակառակ իր բարեկամների խորհրդին, ավանտյուրիստները ձգեցին մի անդունդ, որի խորությունը վաղն է զգալու, էնքան կորուստ ունեցավ ու քայքայվեց։ [Եվ էն ժամանակ] Անընդհատ պատ[երազմներից] շատ հարվածներ կրած ու ուժասպառ եղած, տակավին ենթակա ծանր հարվածների։ [Այժմ նրա մեջ [խորին] մի բողոք է կուտակվել, որ պետք է պայթի պատճառների գլխին։ Փրկության այլ ճանապարհ որոնի]։ Եվ էն ժամանակ, երբ մեր երկրում ոմանք խոսում են տաճկական թե ռուսական օրիենտացիայի մասին՝ Տաճկաստանն ինքն էլ, թերևս, [մտածում է] տարուբերվում է գերմանական կամ անգլիական օրիենտացիայի միջև։ [Այո, անգլիական։ Եվ Անգլիան նրան] Նա երկար ժամանակ ունեցել է անգլիական օրենտացիա, և Անգլիան նրան շատ փորձանքներից է ազատել։ Թերևս նորից վերադառնա իր հին բարեկամին, որ և մահմեդական ամենամեծ պետությունն է։

[Կռիվը շարունակվում է, Տաճկաստանը այժմ, կովկասյան ֆրոնտի մերկացման հետևանքով թերևս կարողանա մեր երկրում մի տակնուվրա առաջ բերել]։

Տաճկաստանը էս հանգամանքներում կարող էր մեծ ույժ առնել և շատ կողմնակիցներ ունենալ, եթե ժողովուրդների ապահովության և ազատության հաստատուն հավատ ներշնչեր։ Բայց էդ ձևի երկրներ ու ժողովուրդներ գրավելն, իր հետ կապելը անգլիական հանճարին է վերապահված և հույս չկա, թե Տաճկաստանը էս տեսակետից, թեկուզ ամենափոքր չափով, պետական իմաստություն ցույց տա։ Ընդհակառակը՝ նա տակավին կոտորածով է ուզում գործ տեսնել, և նրա առաջընթաց [կարապետները] առաքյալները տակավին քրդերն են, չետաները, շահսևանները