Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրականությունը ռուսական գրականության ազդեցությունն է կրում, և նույնիսկ ռուս գրողներից ոմանց ավելի են սիրում քան իրենց գրողներին, չնկատեց, որ հայ ժող<ովուրդը> ռուս պաշտոնյային ու դատավորին ավելի է հավատում ու հարգում, քան երևի ուրիշին, չնկատեց, որ հայոց դպրոցի միջոցով ռուսական գրականությունն ու կուլտուրան է տարածում, հայ ժողովրդի վրա նայեց որպես թշնամի տարրի վրա, հալածանք հարուցեց գրականության մեջ [թե դպրոցում], հալածանք հարուցեց դպրոցների դեմ, մի ժամանակ փակեց, իսկ վերստին բացելուց հետո էլ մինիստրական դպրոցների ու հայ ծխ<ական> դպրոցների մի շատ տգեղ կռիվ սկսեց, հայերին դուրս արավ դատաստաններից, այլ հիմնարկություններից և արգելք հանեց հայերեն երդման դեմ, մեջտեղ հա֊ նեց Կովկասում անծանոթ նոր բառեր՝ հայ հեղափոխություն, սեպարատիզմ, Մեծ Հայաստան ևն, և երեք կառավարչապետների օրով էս վերաբերմունքն ու լարված դրությունը հետզհետե զարգանալով իրեն գագաթնակետին հասավ իշխան Գոլիցինի օրով1, որ մի կողմից արտահայտվեց դպրոցների փակումով, խուզարկություններով, բանտարկություններով, Տաճկաստանի դեմ խիզախող երիտասարդական խմբերի ջարդերով, եկեղ<եցական> կալվածների գրավումով, հայերեն լեզվով երդումի [արգելքով] և իրանագիտության արգելքով, իսկ մյուս կողմից ժողովրդական ցույցերով, տներում ռուսերեն լեզվի գործածուծությունը արգելելով, գաղտնի դպրոցներ բանալով, ժողովրդական դատաստանատների բացումով, բացահայտ կառ<ավարության> դեմ բողոքի դուրս գալով մինչև վերջապես իրեն՝ կառ<ավարության> վրա ձեռք բարձրացնելով։

Եվ Տաճկաստանում գործող հայ կուսակց<ականները> ակամայից ուշք դարձրին դեպի Կովկաս ու խառնվեցին կուսակցական գործերին։