Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1913


<ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

<I>

Պ. Թումանյանը բանախոսություն սկսելուց առաջ հարկ համարեց հայտնել, որ շուտով տոնվելու է Հովհաննիսյանի հոբելյանը, և նրա թերությունները քննադատելիս, անշուշտ պետք է կանգ առնենք և նրա գրական արժանիքների առաջ։

<II>

Պ. Թումանյանը հարկ համարեց բացատրել, որ ներկա երեկոն նվիրված էր Հովհաննիսյանին՝ նրան քննադատելու համար, որ կապ չունի իր հոբելյանի հետ։ Հոբելյանի առիթով պետք է կազմակերպվի մի հատուկ հարգանքի երեկո, ուր բանաստեղծը կստանա իր տաղանդի արժանի հարկը։

<ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ>

<I>

Բանախոսությունն սկսվելուց առաջ Գրական ընկ. նախագահ Հովհ. Թումանյանը բանալով երեկույթը հայտնեց, որ բանաստեղծական այնպիսի մի հոյակապ դեմք, ինչպիսին է Սայաթ-Նովան, հայ հասարակությանը, նույնիսկ