Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ էր, և թե «Մշակն» էր մեծացնում, թե ինքն էր մեծանում հսկայաբար, և Գր. Արծրունին չէր կարողանում՝ տանել, երբ տեսնում էր, որ արդեն Րաֆֆու շվաքն ընկնում է իր վրա։ Եվ գրողի անհատականության, տաղանդի ազատագրության ու մամուլի կամ խմբագրի բռնակալության կռիվն էր, որ պայթեց ու դարձավ Րաֆֆու «Մշակից» հեռանալու գլխավոր պատճառը։

Ես էլ եմ կարդացել էն նշանավոր նամակը, որ հիշեց՝ պ. Լեոն, թե մնում է «Մշակի» խմբագրատանը։ Էդ նամակի պատճենը մնում է Րաֆֆու թղթերի մեջ, և ես կարդացել եմ նրա տանը։ Այլևս ես իր կյանքի վերջին տարիները ծանոթ էի Րաֆֆուն, մանավանդ վերջին տարին։ Նա մինչև անգամ անկարող էր իր երեխաներին բերել, ուսում տալ, և սաստիկ վշտանում էր դրա համար։ Բայց այսուամենայնիվ, էդ 16 երեսանոց նամակում միայն մի երկու տող է, որ վերաբերում է վարձատրության խնդրին, իսկ ամբողջը խոսում է բարոյական զրկանքի մասին։


<ՏԵՆԴԵՆՑԻԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ>

Հովհ. Թումանյան — Առաջ գալով ստեղծագործող, մարդու, բանաստեղծի կանխատեսության և կանխագիտության հիմնական ունակություններից, որոնք հատկանշում են նրան, ասում է, թե տաղանդները կարող են շեղումներ անել և շեղումների մեջ էլ դարձյալ կմնան տաղանդավոր, բայց առհասարակ գնում են ուղիղ ճանապարհով և նախորոշած նպատակներով, միտումով, տենդենցիայով չեն առաջնորդվում իրենց ստեղծագործությունների ժամանակ։ Հեյնեի ասածի նման, բանաստեղծը կապված է իր ժամանակների, հասարակությունների և մարդկանց հետ անթիվ անտեսանելի թելերով, կապերով և խոսում է նրանց ամենի սրտից, կարիք չունի բռնի կերպով մի միտք, մի գաղափար առնի և դառնա նրա պրոպագանդիստը գեղարվեստի