Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծափահարում եմ պ. Ցուլուկիձեին, որպես վրաց ինտելիգենցիայի ու վրաց գրականության ներկայացուցչի, վրաց ժողովրդի ներկայացուցչի, մեկին, որ գալիս է գիտակցական սեր ու հարգանք հաստատել եղբայր ժողովուրդների մեջ։


<ՊԵՏՐՈՍ ԴՈԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

Դասախոսությունից հետո երեկույթի նախագահ պ. Հովհ. Թումանյանը դիմեց ունկնդիր հասարակությանը, թե ով է ուզում խոսել դասախոսության մասին, բայց ոչ ոք ցանկություն չհայտնեց խոսելու։

Այն ժամանակ ինքը պ. Թումանյանը, պատմելով Դուրյանի կյանքից մի դեպք, որ տարիներ առաջ լսել է տիկ. Հրաչյայից, մի դեպք, որ ցավալի արձագանք է գտել Դուրյանի «Լճակ» բանաստեղծության մեջ, և նկատելով, որ դասախոսը բանաստեղծին բնորոշելիս մեծապես կարող էր օգտվել նրա գեղեցիկ նամակներից և կամ թե նրա տաղանդի նկարչական բնավորությունը բացատրելու համար պետք է ծանրանար նրան շրջապատող բնության, Բոսֆորի շռայլ գեղեցկության վրա, սրանից հետո անցավ այն երևույթին, թե ինչու ոչ ոք այսօր խոսք չի առնում հակաճառելու դասախոսին և մեջտեղ չեն գալիս գրական քննադատության մեջ ընդունված տարբեր մեթոդների բախումները, որոնցով միշտ որոնում են և ուզում են գտնել բանաստեղծին ու նրա բանաստեղծությունը։ Այս հանգամանքը բացատրեց նրանով, որ պ. Մատենճյանի դասախոսությունը մեծարանքի ոգևորված մի ճառ էր, մի ձոն, նվիրված տաղանդավոր ու դժբախտ Դուրյանի հիշատակին ու բանաստեղծություններին։ Նույնիսկ ինքը, պ․ դասախոսը չուզեց նրան քննադատել, այլ նրան ու նրա բանաստեղծությունները նյութ առնելով, ինքն էլ նրան ձոնած մի բանաստեղծություն արավ, ամենքս էլ լցված ենք նույն զգացմունքով,