Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև դուք տպավորված եք այդ ցեղի ստեղծագործող ձիրքով և հարազատ եք նրան։ Դուք պետք է ճանաչեք ձեզ՝ ինքզինք ճանաչելը ամենամեծ հաղթանակն է։

Այդ բոլորից հետո ես կասեմ՝ չպետք է մեծամտել, երեխաներ, ձեզ նման երեխայի ամենամեծ թշնամին մեծամտությունն է ներքին կարողության։

Բուռն ծափահարությամբ վերջացավ դասախոսությունը, վերջում եղան հարցեր, որոնց սիրելի դասախոսը պատասխանեց մեկիկ-մեկիկ։