Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկնելե առաջ Պ. Թումանյան այցելուներու տպավորությանց տետրակին մեջ գրեց.

«Մեր ցեղին մասին երբ վկայություն ուզեին, ես Դպրոց<ասեր> Տիկնաց վարժարանը պիտի ցույց տայի, որ տեսնեին հայ կինը և հայ որբուհին և սա ավելի շատ պիտի պաշտպաներ մեր դատը, քան բոլոր դիվանագետները միասին առած։

Իմ լավագույն հիշողություններից մեկը Պոլսից, պիտի մնա Դպրոց<ասերաց> Վարժարանը»։

Պ<ԱՐՈՆ>Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ

ՀՕՄ-ի հրավերով երեկ իրիկուն Գում-Գաբուի Միշըն-Հաուզի մեջ խոսեցան «Հայաստանի օգնության կոմիտեի» նախագահ պ. Հովհ. Թումանյան և անդամ պ. Ե. Թաղիանոսյան։

Պ. Հովհ. Թումանյան ընդարաձակ կերպով խոսեցավ Հայաստանի մեջ այս միջոցին տեղի ունեցող վերաշինական աշխատանքին վրա, ըսավ թե ինչպես՝ հակառակ տնտեսական աննպաստ պայմաններու և քաղաքացիական պատերազմի աղետներուն, կարելի եղած է բոլոր կենդանի ուժերը այժմ գործի լծել։ Պատասխանելով բոլոր անոնց, որոնք ամեն առթիվ կվարկաբեկեն Հայաստանը և իր վարիչները՝ հայտարարելով թե անոր անկախությունը գոյություն չունի, ըսավ, թե ատիկա փոքրոգություն է։ Եթե, ըսավ, այսօր Հայաստանի սահմանները մինչև Արաքս կըտարածվին, ատիկա չնշանակեր թե պիտի մնան հոն։ Հայաստանի կառավարությունը զուտ հայկական է, պետական լեզուն ամեն տեղ հայերեն և եթե ռուս զինվորներ կան Հայաստանի մեջ, անոնք եկած են օգնելու հայ ժողովոդին իբրև դաշնակից և ոչ թե իբրև նվաճող։ Ան վստահություն հայտնեց թե հեռու չէ փայլուն ապագան, երբ մեր հայրենիքը պիտի հիացնի ամբողջ աշխարհը։ Վրջին ճիգ մը և