Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք վտանգի մեջ եղող հայերը ազատելու համար ինքզինքնին կրակը նետած են։

Հայերն ալ թուրքերու հանդեպ, նույն զգացումները կտածեն. ես զանոնք «վերջին դարու սուրբեր» կանվանեմ։ Կովկասի հայերն ու իսլամները կխորշին պատերազմեն և ամեն առթիվ իրարու օգնելեն չեն քաշվիր։ Վերջին պատերազմին սկիզբը, երբ հայերը սովահար կմեռնեին, թուրքերը իրենց տուներեն գաղտնի հաց և ուտելիք փախցուցին, հայերն ալ իրենց կարգին նույն վարմունքն ունեցան։ Կովկաս եղած ատենս օր մը Էոմեր անունով նշանավոր ավազակապետ մը եկավ, և ըսավ, թե իմ վարչութենես գոհ ըլլալուն համար զենքերը նետելով պարկեշտորեն պիտի ապրեր։ Արդարև այդ օրեն սկսյալ հին ավազակապետը ամենապատվավոր մարդ մը դարձավ։

Այն բոլոր տեղերուն մեջ, որոնք հավիտենական դրախտ մը ըլլալու արժանի են, երկու կողմի սխալներուն հետևանքով այս ցավալի դեպքերը առաջ եկան, մինչդեռ այս սխալը դարմանելու ժամանակը եկած է այլևս։ Պետք չէ սպասել, որ այս դարմանումը կառավարությունները կամ կուսակցությունները կատարեն, որովհետև անոնք իրենց քաղաքականությունը ապահովելու համար երբեմն ուզելով և գիտնալով կգործեն այս սխալները։ Այս գործը պետք է կատարեն մտավորական և լուսավորված դասակարգերը։ Հայերն այլևս սկսած են հասկնալ այս կետը, որքա՜ն փափագելի էր Քյազիմ Ղարաբեքիր փաշայի հետ ժամանակին համաձայնիլ և վերջերս Մուստաֆա Քեմալ փաշայի հետ կնքված համաձայնագիրը առաջին օրերուն իսկ ապահովել2։

Իրարու տուն ավրելու մեղքը գործողներու երեսեն այսօր այսքան ջարդերու հառաջ բերած միակ արդյունքը այն եղավ, որ քաղաքակիրթ աշխարհի երկու ազգերն ալ բարբարոս ճանչցավ, որովհետև գոյացած փլատակներեն տուն մը անգամ շինել կարելի չէ։

Ամենուն պարտականությունն է աշխատիլ, որ աշխարհի ամենեն դժբախտ ազգերը եղող թուրքերուն և հայերուն