Բայց էդ կողմից մեզ քիչ է ճանաչել լուսավոր աշխարհը-ավելի ևս քիչ՝ Ռուսաստանը։ Դուք [գրեթե] առաջին անվանի ռուս գրողն եք, որ Ձեր ընկերների հետ էդքան սիրով ու էդքան լուրջ մոտենում եք մեր և մեր հարևանների գրականությանը [և էդպեսով էլ կապում եք] և փոխադարձ սիրով ու հարգանքով կապում մտավորական ուժերն ու ժողովուրդներին իրար հետ։
Էս գեղեցիկ [գործի] ձեռնարկության համար Հայոց Գրողն<երի> Ընկ<երության> անունից՝ հայտնում եմ Ձեզ մեր լիասիրտ շնորհակալությունը, ողջունում եմ, որպես ռուս գրականության արժանավոր ներկայացուցիչների, և խոնարհվում եմ ռուսական մեծ գրականության առջև - Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Դոստոևսկու, Տուրգենևի, Չեխովի, Տոլստոյի և նրանց արժանավոր հետնորդների գրականության առջև [ռուսական ազգի մեծ ոգու բարձր արտահայտության առջև։
ՀԱՅԵՐԵՆ ԳԱՎԱՌԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
I
Հայաստանի բարձրավանդակը [քաղաքակիրթ] ժող<ովուրդների> համար հրապարակ չի եղել, բայց գտնվելով Ասիայի, Աֆրիկայի, ու Եվրոպայի մեջտեղը, հանդիսացել է նրանց մեծ արշավանքների, վաճառականական հարաբերությունների, մշտական անց ու դարձի և մեծ շարժումների կամուրջը–մանավանդ նավագնացության զարգանալուց առաջ, և լիքն է ինչպես նրանց թողած ավերակներով, էնպես էլ նրանց կուլտուրական ազդեցությունների [հետքերով], թե՛ եգիպտա-ասորա-բաբելական քաղաքակրթության, թե՛ հունա-հռովմեական, թե՛ միջին ասիական ու իրանական, թե՛ չինական ու հնդկական, թե՛ նոր-եվրոպական։ Սրանք բոլորը անցել են Հայաստանի վրով,