Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Տե՛ս «Դպրոց և գրականություն» հոդվածի ծանոթագրությունը։

2 Խոսքը «Համազգային տոնը և դպրոցական ֆոնդը» հոդվածի մասին է, որն ստորագրված է «Շ» (տե՛ս Մշ, 1913, 6 հուլիսի, № 146)։

3 Մշ-ում Շահրիար, Շավարշ, Շառայլ ստորագրություններով բավականաչափ նյութեր են տպագրվել։ Առաջինը՝ Շահրիարը, Համբարձում Առաքելյանի ծածկանուններից մեկն է։


ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈԻ ՀԱՐՑԸ Պ<ԱՐՈՆ> ԳԵՎՈՐԳ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

(էջ 80)

Տպագրվել է Հր, 1913, 13 հուլիսի, № 154, այնուհետև՝ ԵԺ IV, 273-274։

1 Նկատի ունի Գևորգ Հովսեփյանի «Բաց նամակ Հովհաննես Թումանյանին» հոդվածը (տե՛ս Մշ, 1913, 12 հուլիսի, № 151)։

2 1906 թ. Թիֆլիսի Հովնանյան դպրոցի հոգաբարձությունը կամայականորեն արձակել է տեսուչ Լևոն Սարգսյանին և մի քանի ուսուցիչների։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել հայ մտավորականության մեջ։ Զանազան հասարակական հավաքույթներում հոգաբարձության արարքի դեմ հանդես է եկել նաև Թումանյանը։

3 Համանման բան տեղի է ունեցել նաև 1910 թ։ Այդ տարվա հունիսի 2-ի № 34 դրությամբ նույն դպրոցի հոգաբարձությունն աշխատանքից ազատել է տեսուչ Տիգրան Ռաշմաճյանին և դպրոցի բոլոր 24 ուսուցիչներին։ Այս կապակցությամբ բողոքի ձայն են բարձրացրել շատ մտավորականներ, հասարակական կազմակերպություններ, խմբակցություններ, թերթեր, այդ թվում Ղ․ Աղայանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչները, Հովնանյան դպրոցի շրջանավարտներ, գավառներում պաշտոնավարող մանկավարժներ և այլն։ Թումանյանն այս խնդրին անդրադարձել է «Ազատ են», «Մողնու ծխականին», «Հայ ուսուցչի դատը», «Ելքը» հոդվածներով (տե՛ս սույն հրատարակություն, հ. 6, էջ 207, 209, 220, 226)։

4 Գ. Հովսեփյանն իր «Բաց նամակ»-ում գրում է. «Ձեր խիստ բողոքին (խոսքը 1910 թ. դեպքի մասին է ) Հ. Առաքելյանը հետևյալ հարցը տվավ ձեզ, որը բառացի չեմ հիշում, բայց միտքը, մոտավորապես, հետևյալն էր. «Ու՞ր էիք դուք այն ժամանակ պ. Թումանյան, երբ Լևոն Սարգսյանին անարդար տեղը արձակեցին»։ Դուք այդ հարցին մոտավորապես հետևյալ խոսքերով պատասխանեցիք. «Այն ժամանակ ես դարձյալ բողոքում էի, իսկ դուք ո՛ւր էիք պ. Առաքելյան»։ Ձեր պատասխանին պ. Առաքելյանը ոչինչ առարկեց»։

5 1906-ին Թումանյանը սերտ կապ չի ունեցել որևէ պարբերականի հետ, մինչդեռ 1910 թ. նա «Հորիզոնի» խմբագիրն էր։