ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
(էջ 111)
Գրված է ի պատասխան Ս. Մանդինյանի «Օրակարգի խնդիրներից մեկը» հոդվածի (տե՛ս Հր, 1913, 19 դեկտեմբերի, № 284)։
Տպագրվել է Հր, 1913, 25 դեկտեմբերի, № 289, այնուհետև՝ ԹՔ, էջ 288-291, ԵԺ IV, 284-286։ Երկու դեպքում էլ բաց է թողնված «Մոտ օրերս Շանթի աներորդին…» բառերով սկսվող և «-Ես կտպեմ, Շանթն ինչ ուզում է թող անի» տողով ավարտվող հատվածը։
Արտատպվում է Հր-ից։
1 Նկատի ունի իր «Նամակ խմբագրության» և Պ<արոն> Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու Կատուն՝» հոդվածները (տե՛ս սույն հրատարակություն, հ. 6, էջ 138)։
2 Խոսքը Նիկ. Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզու» դասագրքի մասին է։
3 Ս. Մանդինյանը բառացի գրում է. «Ո՞վ տուժեց ընդհարումից, արդյոք պարոնայք Տեր-Ղևոնդյանն ու Թումանյանը որևէ բան շահեցա՞ն-չգիտեմ, բայց անշուշտ տուժեցին մեր մատաղ սերնդյան հարյուրավորները, որոնք Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից զուրկ են մնում»։
4 Ա. Ներսիսյանի «Նամակ խմբագրության» («Հին աստվածների», ռուսերեն թարգմանության մասին»), հոդվածը տե՛ս Հր, 1913, 20 նոյեմբերի, № 262։
5 Խոսքը «Библиотека пчелки» երկշաբաթաթերթի 1907 թ. № 6-ի մասին է։
6 «Արման» ստորագրությամբ նամակը տե՛ս Հր, 1910, 5 մայիսի, № 95։
7 Նկատի ունի իր «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ «американская» հոդվածը (տե՛ս սույն հրատարակություն, հ. 6, էջ 198)։
1914
Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՀՍԿՈԻՄ է ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
(էջ 116)
Ուղղված է Հ. Առաքելյանի «Դուք անբարոյականացնում եք մատաղ սերունդը» (տե՛ս Մշ, 1914, 11 հունվարի, № 6) հոդվածի դեմ։