Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Տե՛ս <«Թ. Թորամանյանի դասախոսության առթիվ»> հոդվածի ծանոթագրությունը։

2 ՀԳԸ երեկույթը, որտեղ դասախոսությամբ հանդես է եկել Թ. Թորամանյանը, տեղի է ունեցել 1914 թ. մարտի 17-ին, Թիֆլիսի ժողովարանում (տե՛ս Հր, 1914, 19 մարտի, № 60, երեկույթին նվիրված հաղորդագրությունը)։

ԼՍԵՆՔ ՈԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

(էջ 137)

Տպագրվել է Հր, 1914, 14 մարտի, № 56, այնուհետև, կրճատումներով՝ ԹՔ, էջ 306-307, ապա՝ Եժ IV, 294-296։

Արտատպվում է Հր-ից։

1 Նկատի ունի Յա․ Ն. Մառի հետևյալ տողերը. «Ես առավել առողջ լույս եմ սպասում ճարտարապետական հուշարձանների լեզվից, եթե մենք սովորենք այն հասկանալ։ Թորամանյանի մեջ ես տեսնում եմ այդ լեզվի առաջին ուսուցիչը»։ Н. Я. Марр, По поводу работы архитектора Т, Тораманяна «О древнейших формах эчмиадзинского храма»): Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Վ. Հարությունյան, «Թորոս Թորամանյանը և հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրությունը», (ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր, հասարակական գիտություններ, 1954, № 5, էջ 66)։

2 Հնարավոր է, որ ավստրիացի նշանավոր արվեստաբան Յոզեֆ Ստրիժիգովսկու կարծիքը Թումանյանը լսած լինի նաև անձամբ, քանի որ գիտնականը 1913 թ. արդեն երկրորդ անգամ եղել է Հայաստանում ու Անդրկովկասում և ուսումնասիրություններ է գրել հայ արվեստի ու ճարտարապետության մասին։ Հենց «Հայաստանի ճարտարապետությունը և Եվրոպան» ուսումնասիրության մեջ, որը լույս է տեսել ավելի ուշ՝ 1918 թ., Թումանյանի հիշատակած միտքը Ստրիժիգովսկին ձևակերպել է հետևյալ կերպ. «Չպետք է զարմանալ, եթե այստեղ խոսվի շատ բաների մասին, որ մինչ այժմ հայտնի չի եղել։ Դրանով մենք պարտական ենք Թորամանյանին, որն իր երկարամյա փորձով ցույց տվեց մեզ ճանապարհ դեպի հուշարձանները, որոնց վրա մինչ այդ համարյա ուշադրություն չէր դարձվել»։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Թորոս Թորամանյան, Նամակներ, կազմեց և ծանոթագրեց Նազիկ Թորամանյանը, Երևան, 1968, էջ 10։