Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՎԻՏՆԵՐԸ

(էջ 164)

Տպագրվել է Հր, 1915, 31 մարտի, № 68, այնուհետև առանց «Բայց դարձյալ դեպի էն հովիտը․․․» տողով սկսվող վերջին հատվածի՝ ԵԺ IV, 309-310։

Արտատպվում է Հր-ից։

1 Սան-Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց իր՝ Հայաստանում գրաված գավառները։ Այդ ժամանակ ռուսական զորքերի հետ երկրից գաղթեցին բազմաթիվ հայեր, որոնց միայն մի մասը հետագայում վերադարձավ նախկին բնակավայրերը։


ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԿՈՉԸ

(էջ 166)

Պատկանում է Թումանյանի գրչին, ԳԱԹ, Թֆ, № 212 պահվում է ինքնագիրը։

Տպագրվել է Հր, 1915, 21 ապրիլի, № 85, հետևյալ ծանոթությամբ. «Այս կոչը ուղղված է Ամերիկայի, Իտալիայի, Բոլգարիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի և այլ պետությունների գրականագետներին և խմբագրություններին»։ Այնուհետև տպագրվել է ԵԺ IV, 310-311։

Արտատպվում է Հր-ից։

Ինքնագրի և Հր-ում տպագրվածի միջև կան տարբերություններ, որոնք տալիս ենք «Տարբերակներ» բաժնում։


ՎԱՆ ՈԻ ԵՐԵՎԱՆ

(էջ 167)

Տպագրվել է Հր, 1915, 10 մայիսի, № 101, ապա, մի հատված՝ «Кавказское слово», 16 մայիսի, № 109, այնուհետև՝ ՈւՀ 2, էջ 359-361։

Արտատպվում է Հր-ից։

1 Երևանի բերդը ռուսական զորքերը գրավել են 1827 թ. հոկտեմբերի 1-ին։

2 Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը առաջին անգամ բեմադրվել է 1827 թ. հոկտեմբերին, Երևանի բերդում, ռուս սպաների ուժերով։ Բեմադրությանը ներկա է եղել հեղինակը։

3 Նկատի ունի «Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան» տողով սկսվող ոտանավորը, որ Աբովյանը մեջ է բերում «Վերք Հայաստանի» վեպի երրորդ գլխում՝ նկարագրելով հայ ժողովրդի հրճվանքը պարսից