վրաց գրականության մասին։ Երեկոյին ներկա են եղել մի խումբ վրաց գրողներ։
Հայերեն տպագրվել է Հր, 1916, 18 դեկտեմբերի, № 282, երեկույթին նվիրված հաղորդման մեջ, այնուհետև <«Ողջույնի խոսք Ի. Պ. Նակաշիձեին»> վերնագրով՝ ԹՔ, էջ 397 և <«Խոսք վրաց գործչին»> վերնագրով՝ ԵԺ IV, 466։
Արտատպվում է Հր-ից։
<ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ>
(էջ 299)
1916 թ. դեկտեմբերի 22-ին, Թիֆլիսի լեհական գաղութը, Արտիստիկան րնկերության դահլիճում, կազմակերպել է դրական- գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված Հենրիկ Սենկևիչին։ Մասնակցել են լեհ, ռուս, վրացի և հայ մտավորականներ։ Ցերեկույթում Ալ. Շիրվանզադեն խոսել է լեհ և հայ բախտակից ժողովուրդների հոգեհարազատության մասին, իսկ Թումանյանը, ՀԳԸ անունից պսակ է դրել բանաստեղծի՝ բեմում կանգնեցված կիսանդրուն և արտասանել մեծարման այս խոսքը։
Տպագրվել է Հր, 1916, 25 դեկտեմբերի, № 288, ցերեկույթին նվիրված հաղորդման մեջ, այնուհետև՝ <«Խոսք Հենրիկ Սենկևիչի հիշատակին»> վերնագրով՝ ԹՔ, էջ 383, ապա՝ ԵԺ IV, 466-467։
Արտատպվում է Հր-ից։
<ԽՈՍՔ ՍԿՍՆԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ>
(էջ 300)
Թումանյանն այս խոսքն ասել է 1916 թ. դեկտեմբերի 30-ին, ՀԳԸ երեկույթում, Հ. Սուրխաթյանի «Ռուսահայ նորագույն բանաստեղծությունը» դասախոսությունից հետո։
Տպագրվել է Հր, 1917, 13 հունվարի, № 8, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Հայ գրողների ընկ. նախագահ Թումանյանը պ. Սուրխաթյանի դասախոսության երեկոյին, դեկտեմբերի 30-ին, հետևյալ խոսքն ուղղեց սկսնակ բանաստեղծներին»։ Այնուհետև տպագրվել է ԹՔ, էջ 400-402, ԵԺ IV, 381-383։
Արտատպվում է Հր-ից։
1 Ազգային երգարան հայոց, աշխատասիրեաց Գամառ-Քաթիպա, Սանկտ-Պետերբուրգ, 1856։ Թումանյանը շփոթել է գրքի հրատարակության տարեթիվը։
2 Հովհաննես Հովհաննիսյան, Բանաստեղծություններ, Մոսկվա, 1887։