Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՈՐԾՔ ՀԱՐԱՆՑ (իմ գիտեցածը)

Բարխուդար. Մեհրապի հայրն է. Դսեղա հետքի գերեզմանատան եկեղեցվո գավթի արևմտյան կողմն է, ձիաքարե շինած և վերան գրած այսպես. «Այս է տապան Պարխուտարի Թումանով։ Թվականի ռմկը.»։ Ինչպես երևում է ազգանունի վերջին «ով» մասնիկից, չնայելով այն ժամանակ նոր էին ռուսներր ոտք գրել Լոռի, բայց հարաբերություններ են ունեցել Տերսանց հետ. անհայտ է, թե երբ է ծնել Բարխուդարը1. ավանդությամբ ասում են, որ նա ամուսնացել է շատ մատաղ հասակում։ ([իմ կարծիքով]) Նորա մեռած ժամանակ են տիրել ռուսներր Լոռուն և ոտք դրել Դսեղ, թեև տապանագիրր ցույց է տալիս, որ նա հազիվ 70 տարվա վախճանված լինի, որովհետև յոթանասուն տարեկան մարդիկ վկայում են, որ նորան չեն տեսել, այլ լսել են. ուրեմն մեռնելուց շատ ժամանակ հետո են գերեզմանաքար ձգել նորա վրա. թե ով է եղել և որտեղից նորա կինր՝ նույնպես անհայտ է. անհայտ է նաև, թե քանի որդի ուներ նա. կամ թե ինչ եղան, նորա գործքերից ոչինչ չգիտեմ գոնե ես։

Սուլեյման կամ Սարգիս. սրա ծնունդը և մեռնելը չգիտեմ. ոմանք սրան Բարխուդարի որդին են անվանում, ոմանք՝ եղբայրը։ Բայց ավելի հավանական է որդին կարծելը, սա փոքրիկ ժամանակը թե ինչպես էր, չգիտեմ, մահմեդականք գերեցին և տարան, տասնևութ տարեկան են ասում ոմանք, ընդունել տվին մահմեդականություն և զանազան քաջություններով իրան գրավեց շատերի համակրությունը, այնպես որ հասավ փաշայության աստիճանի և բերդ ուներ շինեք տված իրան համար, որին կոչում էին «Սուլեյման ղալասի»

7