Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ նրանց հաղթական արշավանքները ամեն անգամ [փոխում էին] իրենց անցած ճանապարհներին ու հասած աշխարհքներում մեծապես ազդում էին ժոզովուրդների կուլտուրաների ու կառավարությունների վրա։ (—) Բայց իրենք էլ ձուլվում էին, որովհետև նստակյաց ազգերը ավելի ամուր էին ու հաստատ, քան այս փոթորիկ։ [Նրանք էին, որ Պարսկաստանում, Սելևկյան իշխանությունից հետո հիմնեցին պարթևական տան իշխանությունը [իրենց Արշակներով (Արշակունիք)]։

«էս ձիավոր թափառական ցեղերի և եզնատեր երկրագործ ժողովուրդների [կռիվն է], վայրենի ազատության կռիվն է, մաքառումն է կուլտուրայի դեմ, որ կապված է տեղի հետ, ծանր ստեղծագործական աշխատանքի [կռիվն է] և հանկարծական ավերումի /внезап«<ным> разрушением> [դեմ] [կռիվն է] պայքարն է, որ կրկնվում է հավիտյան…»։

«Այդ միշտ կրկնվող ավերածությունների հետևանքն այն եղավ, որ քաղաքակրթության [կուլտուրայի] նետողաց ազգը։ Այստեղ այլևայլ վկայություններ և հայոց պատմ<իչ–ները> նրանց մասին16,

Արիական և մոնղոլական ցեղերի կռիվը* — Իրանի—Թուրանի։

  • [Իսկ Եվրոպայում <. . . > նրանք գալիս էին զանազան ցեղերով անվերջ ցեղերով ու զանազան անուններով — հոներ (հուն-նու), բուշան (քու–չանգ), սկյութ (սա-կտ) և անվե՜րջ, անվե՜րջ էին ու անհատում: Եվ Արևմուտքում նրանց եկած երկիրը: Նրանց հայրենիքը անվանում էին «մարդկային (ցեղի) լաբորատորիա»։ էս էր Ատիլլայի, Չինգիզխանի, Լենկթեմուրի և այլնի հայրենիքն ու ժողովուրդը]: