Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե հնագույն գրավոր հիշատակարանները, թե բերանացի ավանդությունները ցույց են տալիս, որ գրեթե ոչ մի ժողովուրդ ի սկզբանե չի մնացել իր տեղը նստած, և որ ժողովուրդները որոշ ուղղությամբ գնացել ու ետ են եկել, ծովի ալիքների նման, իհարկե, իրենցից մի մասը և իրենց հետքերը թողնելով գնացած ու թողած տեղը։ Եվ զարմանալին ո՞րն է. սեմիտական ցեղերը գաղթել են հարավից հյուսիս և նորից շարժվել հյուսիսից հարավ, իսկ արիական ու հաբեթական ցեղերը՝ արևելքից արևմուտք ու ետ՝ արևմուտքից արևելք: Եվ ահա Միջին Ասիայի թուրք, թաթար, մոնղոլ ցեղերը, ինչպես և չինացիք, թե՛ իրենց պատմության մեջ, թե՛ ավանդություններով, մեր էն հարցին՝ թե որտեղացի են, պատասխանում են՝ թե բնիկներ չեն, հին եկվորներ են, և ցեղեր կան, որ ցույց են տալիս, թե եկել են արևմուտքից։

Ես էստեղ չեմ մտնելու նրանց լեզվի ու սովորությունների մեջ, որ վերին աստիճանի հետաքրքրական պատկեր է բաց անում մեզ համար, և անմիջապես անցնում եմ մեր մասնավոր խնդրին՝ խատերին, որոնց կորցրել ենք Հայաստանում։

Մոնղոլիայի բոլոր լեռները, հովիտներն ու գետերը ունեն իրենց ոգիները, որոնք կոչվում են խատեր*։

Խատ հին Արմենիայ<ում>, Միննեում կնշանակեր տեր։

Խատ էստեղ էլ Մոնղոլիայի Մենում, կնշանակի՝ տեր**։

Բայդ էս բավական չի դեռ: Գրեթե բոլոր մոնղոլական ցեղերը մի ընդհանուր պաշտամունք ունեն իրենց մեծ աստծու, մեծ դյուցազնի կամ նախահոր պաշտամունքը։ Դա, [համարձակվում եմ ուղղակի էսպես անվանելի, Հայկի պաշտամունքն է։

  • Очерки Сев<еро> запад<ной> Монголии, Потанина. միայն II ու IV գիրքն եմ ունեցել <Ծ.Հ.>:
    • Հետաքրքրական է, թե ինչ կապ ունեն սրա հետ մեր հին քաջերը, կամ վրաց խատեն. <1 անընթ.>: <Ծ.Հ.>: