Այս էջը հաստատված է
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳՐԵՐ
<ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԿԱՏԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈԻԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ (1914)>
17 նոյեմբերի գիշերը էջմիածնի կայարանում։ Բժիշկները։
Մեր և նրանց կողմի քրդերը՝ մերը մաքուր ու հարուստ, նրանցը՝ աղքատ ու նիհար։
Թուրքերն են առաջ գալիս, թուրք ազգաբնակությունն է հայերին կողոպտում, ռուսներն են առաջ գնում—հայերը՝ թուրքերին, և ոչինչ չի մնում։
Միանգամայն մերկ և դատարկ տներում ։
17 նոյեմբերի գիշեր Իգդիր։
Օրգովի պատմությունն ու քննությունը։
Ժուրնալները պահվում են մանրամասն։
Կորպուսի կոմանդիր 0գանովսկուն, գեներալ Լյախովին և Շահխաթունուն, կաթողիկոսը¹ րնդունում է (գնացել է օրհնությունը խնդրելու)։
Պատասխանը — աստված ձեզ օրհնե։
Հողի պատմությունը։
Հացի պատմությունը։
Ինչո՞ւ է Тизенгаузен-ը նահանգապետ²։
Ինչո՞ւ է Օսը գլխավոր զորքի մեջ։