Բայց հետո դիմում են բողոքով պրիստաավին, արձանագրություն են կազմել տալիս ու գործ սկսում, թե հայ դրուժինան եկավ՝ ջարդեցին, թալանեցին, տարան։ Նույնը տվել են և փոխարքայի դիվանատանը։ Քննություն Է նշանակվում: Քննությունը կատարվել Է միայն շամշադինովցիների ցուցմունքով ու տեղի ստրաժնիկի ցուցմունքով, որի մասին խոսք կա, թե կաշառված Է։ Այժմ [նորից] քննիչ Է նշանակված Երևանի շրջանային դատարանի по особо вежпым делам следователь Чижевский*. (Դևոյանն Էլ Է եղել խմբում)
Գլխավորապես կազակներն են լավ գործ տեսնում, հատկապես կուբանցիք և Певнев գեներալի ձեռքով, որ սաստիկ սիրված Է ամենքից: Կազակներն առանձնապես լավ են հայերի և հայ դրուժիննիկների հետ։
Բայազետի նախկին վիցեկոնսուլը՝ Акимович շատ լավ վերաբերմունք ունի դեպի հայերը և սաստիկ զայրանում Է նրանց դեմ եղածի համար: Акимович-ը այժմ գեներալ գուբերնատորի օգնականն Է։
Ժամը 11—15. փոխայցի եկավ գեներալ Օգանովսկին իր ադյուտանտ Բեկթաբեկովի հետ։ Մեսրոպ եպիսկոպոսը դարձյալ շատ բաց ու տակտով բացատրեց 10 ռ. ծախված հրացանների խնդիրը, ասավ, որ արդեն ներշնչված Է, որ մերոնք չքաշվեն գեներալին անհանգիստ անելուց և ամեն բան իր ժամանակին պարդ հայտնեն։
19֊ին նոյեմբերի ճաշից հետո դեպի Օրգով։
Արշո Շահխաթունին 10 կոզակ։
ճամփին ընկանք (Մասիսի թաքթաքուտներից) ճահիճների մեջ, ուղտերի քարավան. պատկերը և այլն։
- Հատուկ կարևորության գործերով քննիչ Չիժևսկի: