վկայականը, վրեն գրում է, թեև թույլ է տված, այսու -ամենայնիվ զինաթափ է անում։
Սնջանում հրամայում էր հայերին չթողնել գծից անցնեն։ Եվ իրենք կոզակները դնում էին նրանց ապրանքը քշում բերում, իսկ նրանց թույլ չէին տալիս գիծն անցնեն գանգատվեն։ Կոմենդանտները ուղղակի կողոպտում են գրեթե ամեն տեղ։
Մեր ուսանողների ու միջնակարգ դպրոցների աշակերտների դերը թե պունկտերում և թե ամեն տեղ։ <․․․> ։
Ալագյոզ գյուղի դեպքից հետո։
Խմբապետների անկարողության մասին վկայում են ամենքո։ նույնիսկ իրենք սկզբում, երբ լսում էին որ 20-ից ավելի մարդ են կառավարելու՝ հայտնում էին իրենց անպատրաստությանը և անկարողությունը։
0գանովսկին դժգոհություն հայտնեց խմբերից, ի միջի այլոց, որ շատ փամփուշտ են փչացնում։ Մինչև այժմ՝ 29 հունիսի 2 միլիոն փամփուշտ են փչացրել։ Ուրախությամբ համաձայնեց գաղթականությանը ղրկելու Թափարիշից էն կողմի շրջանները, մանավանդ Սուրմալվից, ուր ասում է՝ հողը սակավ է:
Անտառների պակասը։ Ծառ միայն հայ գյուղերում։ Մասիսի թիկունքի և Աբաղայի ծաղիկները — կակաչ մեծ, հիրիկ (ирис և касатик)* — մեծ, թափարիզի հակինթը (гницинт)**,
- Հիրիկ և հիրիկ։
- Հիացինտ։