Արտ. Աբեղյանն ու Բաբկեն վարդ<ապետը>19 խոսում են, թե ինչու ես շատ ընդունում—թե մայրեր ունեն շատերը, բերում են ներս գցում և այլն։
Մայրերը, հիրավի, բերում են, հավատացնում են, որ որբ են, գտել են, հայր մայր չունեն, ու աղաչում են ներս ընդունել կիսանվաղ երեխաներին․ երեխան հաճախ կպչում է կնոջը-նանի կամ մարի ճչալով ու մատնելով մոր խաբեբայությունը ։
Ոմանք դնում են մանկանոցի դռանն ու իրենք հեռանում, կորչում։
Երբ մի մանուկ — հիվանդ, մի իրիկուն տեսա դռան առջև ընկած և ասին՝տես, ինչ անգութ գազաններեն — ձգել են գնացել―մտածեցի, որ մայրը մոտիկ պիտի լինի — նայեցի չորս կողմը — ծառերից մեկի տակ թաքնված նայում էր մայրը․․․
Համոն20 և ընկ, իբր խաբեբայության օրինակ առաջ էին բերում, թե մի վանեցի հայ վաճառական, որ ինքը ճանաչում է անձամբ, բերեց իր երեխան ներս ձգեց թաքուն ու հեռացավ․․․․
Երեխաներից [շատերը] ոմանք չեն մնում, ծղրտում են՝ մարե՜ —դուրս են վազում —
Մեկն ինչպես էր դողալով աղաչում—Հալավս ալ կհանեմ ձեզ կոլտամ, թողեք մ այրիկիս երթամ (մեր տվածն էր հալավը)։
Կան էնպիսիներն էլ, որ բերում են տալիս խուզենք, լողացնենք, շոր հագցնենք, ուտեցնենք—ու գալիս են տանում, թե կորցրել ենք։
Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) — հայրիկ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունեմ, նա մեր․․․